Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Արցախցիները նստացույցը շարունակում են Կառավարության շենքի մոտՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն ԱշոտյանՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱռանց ժողովրդի միասնության մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին․ ՓեզեշքիանԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնումԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանը կալանավայրից շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը«Տաքսու Վարորդը՝ Ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր ԱվետիսյանՆիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիԳերմանիայի կանցլերը մտադիր է աշխատել Մակրոնի և ֆոն դեր Լայենի հետ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճը լուծելու համարՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին4-ամյա երեխային նկատել են Լանջազատի բնակչուհիներ Ռիմա Մելքոնյանը և Գոհար Թորոսյանը․ Արտաշատի համայնքապետարան«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ ԿարապետյանԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Հասարակություն

Արևային կայանների ֆինանսավորման տարբերակներ հաճախորդների համար

2017 թվականին Հայաստանում ընդունվեց արևային կայանների աշխատանքը համակարգող օրինագիծը կամ «Net metering»-ը, որում ամրագրվում է էլեկտրական ցանցերի բաժանորդների ու էլեկտրական ցանցերի հարաբերությունները, սա նաև ենթադրում էր սեփական կարիքների համար տեղադրված արևային կայանների աշխատանքի համակարգում: «2017 թվականից մինչ օրս արևային կայանների հայկական շուկան տարեցտարի զարգանում է: Հարմարավետ են դառնում նաև արևային կայաններ ձեռք բերելու պայմանները: Արևային էներգետիկան համարվում է վերականգնվող էներգիայի տեսակ, Եվրոպան և ԱՄՆ-ն ամեն կերպ խրախուսում են դրա զարգացումը: Քաղաքացիների համար մշտապես գործել են վերաֆինանսավորվող վարկատեսակներ, որոնք ենթադրել են համեմատաբար ցածր տոկոսադրույքներ: Անցած տարվանից սկսած այդ վարկատեսակները դարձան էլ ավելի շահավետ, քանի որ սկսեց գործել պետական սուբսիդավորման ծրագիրը, որը ենթադրում է բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Էներգաարդյունավետ վերանորոգումը ենթադրում է տան վերանորոգման ժամանակ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար ունենալ նաև արևային կայան»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սոլարոն ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հետևյալ կերպ է խրախուսում քաղաքացիներին ունենալ արևային կայաններ: «Մեր նշած վարկատեսակի փաստացի տոկոսադրույքը կազմում է մոտ 14 տոկոս: Պետությունը սուբսիդավորում է այդ վարկատեսակն այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմում է 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս: Ստացվում է, որ պետությունը քաղաքացիներին ասում է՝ դուք կարող եք ունենալ արևային կայան առանց կանխավճարների և հավելյալ ծախսերի, իսկ ես կսուբսիդավորեմ համապատասխան վարկատեսակն այնպես, որ ձեզ համար համապատասխանաբար գործեն 5, 3, 2 և 0 տոկոսադրույքերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ արևային կայանների տարածվածության գլխավոր նախապայմանն այն է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ունենալ սեփական կարիքների համար նախատեսված արևային կայան, ինչը թույլ է տալիս նրանց կայանների տեղադրումից հետո ողջ տարին գրեթե գումար չվճարել էլեկտրական էներգիայի համար. «Քաղաքացին ձեռք է բերում նմանատիպ սարքավորում, որն ապահովելու է հոսանքի հետ կապված ծախսերի զրոյացում, գործելու են նման ցածր տոկոսադրույքեր, ստացվում է, որ գործող վարկատեսակն ամենահարմարն է արևային կայաններ ունենալու համար: Առանց որևէ նախնական ծախսի, հավելյալ վճարների կարելի է ունենալ արևային կայան, դրա ձեռք բերման պահից սկսած զերծ մնալ հոսանքի ծախսերից, ունենալ խնայողություն, հոսանքի համեմատաբար զրոյացված ծախսի հետ ընդամենը բանկային ամսական փոքրիկ վճարում կատարել: Ի դեպ, այն միջինում ավելի փոքր գումար է կազմում, քան մինչև արևային կայան ունենալը քաղաքացու հոսանքի ծախսն էր»:

Արևային կայան ձեռք բերող քաղաքացին 5-ից 7 տարի ժամանակ ունի վարկը մարելու համար: «Ժամկետը սահմանվում է հաճախորդի ցանկությամբ: Օրինակ՝ 7 տարվա դեպքում ամսական միջին վճարումը կազմում է զգալիորեն ավելի քիչ, քան կազմում էր հաճախորդի հոսանքի ծախսը՝ մինչև արևային կայան ունենալը: Բացի դա, այս վարկատեսակն այնպիսին է, որ որևէ պահում կամ տույժ-տուգանք չգործի, եթե հաճախորդը ցանկություն ունենա վարկն ամբողջությամբ մարի կամ էլ մայր գումարից ավելի մեծ ծավալի վճարումներ կատարի: Շատ հաճախորդներ ունենք, որոնք հենց այս վարկատեսակով են ձեռք բերում արևային կայաններ և լինում են դեպքեր, երբ ամբողջական գումարը մարում են անգամ մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածում: Այս վարկատեսակը գործում է 2022 թվականի հոկտեմբերից: Մշուշոտ է դրա ապագան՝ կշարունակի՞ գործել այն մեր քաղաքացիների համար, թե ոչ: Խոսակցություններ կան, որ գուցե հուլիսից դադարեցվի վարկատեսակի սուբսիդավորումը: Իհարկե, ցանկալի է, որ այս վարկատեսակը շարունակի գործել մեր քաղաքացիների համար, քանի որ բավականին շահավետ պայմաններ է առաջարկում նրանց»,-եզրափակում է Հայկ Հայրապետյանը:

Լուսինե Առաքելյան

 

 Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:


Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ info@solaron.am
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBookLinkedInYoutubePinterest: