Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցելԱդրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրությունՍամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըՈւկրաինայում պատերազմը վերահսկողությունից դուրս կգա Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների պատճառով. Թրամփի նախկին խորհրդականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում
Հասարակություն

Երևանի նոր դեմարշը ՀԱՊԿ-ի դեմ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երկու օրից հրավիրվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, և երեկ քննարկել են գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, թե պաշտոնական Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։

Դեռևս անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած նիստում Հայաստանը հրաժարվեց ստորագրել եզրափակիչ արձանագրությունը՝ նշելով, թե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չի տալիս Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի տարածք։ Խորհրդի նիստում ընդունված 34 որոշումներից, ըստ Տասմագամբետովի, կյանքի չեն կոչվել միայն երկուսը, դրանցից մեկը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշման վերախմբագրումն էր, ու, չնայած ՀԱՊԿ-ը խմբագրումներ է իրականացրել, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն այդ փաստաթղթի հանդեպ չի ցուցաբերել, ավելին տարվող աշխատանքների ավարտական փուլում ընդհանրապես խնդրել են այն հանել օրակարգից։ Եվ նույն այդ օրը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնում է այս տեղեկությունը, հայտնի է դառնում, որ Երևանում արտգործնախարարությունում ստորագրվել է ԵՄ դիտորդական առաքելությանը հատուկ կարգավիճակ տրամադրելու արձանագրությունը։

Ամենևին էլ պատահաբար չէր ընտրված օրը, և սրանով պաշտոնական Երևանը Ռուսաստանին և ՀԱՊԿ գծով մյուս դաշնակիցներին պարզապես ակնարկում է, որ այլևս որևէ կերպ ցանկություն չունի հարաբերվել ՀԱՊԿ-ի հետ։ ՀԱՊԿ հեղինակությանը Երևանի կողմից հասցված հարվածը, իհարկե, չափազանց ուժգին է և անհնար է, որ ՀԱՊԿ-ը չպատասխանի Երևանի այս քայլին, իսկ ինչ մնում է Հայաստանի գործող վարչախմբին, ապա նրանք շարունակում են իրենց հակառուսական քաղաքականությունն անշեղորեն իրականացնել և օրեցօր ավելի լուրջ խնդիրներ հարուցել, թե՛ ՀԱՊԿ-ի համար և թե՛, նաև Հայաստանի Հանրապետության համար։

Արեն Սարգսյան