Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Այնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԿյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի վերջին անդամ Վադիմ Մեդվեդևը«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողԳնդապետ Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր․ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում էր խաղից հանելԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժած«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱրցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամՀայաստանի մի քանի հուշարձաններ ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում. ԿԳՄՍ նախարարԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Ստեղծվել է վիրուսները ոչնչացնող նոր նյութՄ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհՊատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Հրապարակ». Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»
Տեսանյութեր

Փաշինյանի նոր Սահմանադրությանն «այո» ասելով՝ կունենանք Հայաստանի ադրբեջանական ենթապետություն. Սուրեն Սուրենյանց

Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց Ալիևի հետ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը։

«Այդ տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»,- ասել է Փաշինյանը՝ ի հեճուկս նրա, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի վերը նշված հայտարարությունը պայմանավորեց վերջինիս կողմից Ադրբեջանի հետ ունեցած և ընդդեմ Հայաստանի սեպարատ պայմանավորվածությունների համատեքստում։ Ընդդեմ Հայաստանի, որովհետև, ըստ Սուրենյանցի, Փաշինյանն Արևմուտքի և Ալիևի հետ պայմանավորվածությունների գալով՝ խնդիր ունի ոչ թե պաշտպանել հայկական շահը, այլ աշխատել ընդդեմ Ռուսաստանի, հետևապես, Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկման ցանկության տակ ավելի խորքային բան է թաքնված, քան ներկայացվում է։

«Փաշինյանն օրերս մի անկեղծ խոստովանություն արեց Ազգային ժողովում։ Ասաց՝ Սահմանադրություն փոխելը պետք է ոչ թե Անկախության հռչակագրի, այլ՝ ավելի գլոբալ համատեքստում։ Փաշինյանի գերնպատակը «Խաղաղության պայմանագիր» ասվածը չէ. դա թյուր կարծիք է։ Նրա նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխությունն է։ Կոդերով հենց այդ մասին էր խոսում, երբ ասաց, որ Եվրամիությունն արդեն մեր տարածաշրջանում է»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել նոր Սահմանադրության մասին, երբ Հայաստան այցելեցին Արևմուտքի երեք էմիսարները՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչը և ԱՄՆ համանախագահը։

«Հարց՝ երբ Բաքուն է հրաժարվում արևմտյան հարթակներում բանակցելուց, ինչո՞ւ են նրանք գալիս Հայաստան։ Հիշեք, որ ականապատ 8 դաշտերի քարտեզներն Ադրբեջանին տալու հայտարարությունը և Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու մասին հայտարարությունը Փաշինյանն արել է արևմտյան այս պաշտոնյաների՝ Հայաստան գալուց հետո։

Ակնհայտ է՝ Արևմուտքը ցանկացած գնով է ցանկանում հասնել «Խաղաղության պայմանագրի»՝ ընդհուպ Հայաստանի նշաձողն իջնեցնելու։ Անդամահատված Հայաստանն էլ եթե լինի, Արևմուտքին դա հետաքրքիր չէ։ Նրանց շահերի ծիրում է՝ անել այնպես, որ Հարավային Կովկասում սահմանափակի Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց Սուրենյանցը՝ մանրամասներ ներկայացնելով իշխանամերձ փորձագետներից մեկի հետ իր խոսակցություններից մեկից։

«Ինձ հասած տեղեկություններով՝ Փաշինյանը պլանավորում է նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով. Քաղաքացիներին ասելու են՝ կո՞ղմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Սահմանադրությանն ասեք՝ ԱՅՈ, եթե ԴԵՄ եք, ուրեմն՝ կողմ եք լինելու պատերազմին։

Նույնիսկ այդ պարագայում, սակայն, հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքերը, խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը կկարողանա հանրաքվե անցկացնել, ուստի մենք ամեն ինչ պետք է անենք, որ բանը հանրաքվեի չհասնի, պետք է տապալել գործընթացը, որ այն ԱԺ-ից դուրս չգա, որովհետև նոր Սահմանադրությանը տրված ԱՅՈ-ն նշանակելու է Հայաստանի ադրբեջանական ենթապետություն»,- ասաց Սուրենյանցը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։