Հանքարդյունաբերությունը և ՏՏ ոլորտը՝ ՀՀ տնտեսությունում․ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից»․ Սուրեն Պարսյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր ոլորտներից մեկն է հանդիսանում։ Թեպետ ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ փոքր է և այն կարող է կազմել 2-3 տոկոս, սակայն նրա արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները տնտեսության համար մշտապես էական նշանակություն ունեցող ուղղություն է դիտարկվում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2022 թվականը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ՌԴ քաղաքացիների Հայաստան տեղափոխվելը՝ հանքարդյունաբերությունն ապահովում էր ՀՀ արտահանման մեկ երրորդը։

«ՀՆԱ-ի մեջ 2-3 տոկոս է, բայց արտահանման մեկ երրորդն է ապահովում։ Այսինքն հանքարդյունաբերությունը մեր երկիր արտարժույթ բերող հիմնական ոլորտներից մեկն է եղել վերջին 15-20 տարիներին»,-նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ սա կարևոր նշանակություն է ունենում փոխարժեքի սահմանման հարցում։

Հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը լուրջ հակակշիռ է ներմուծումներին։ «Մենք երեք անգամ ավել ներմուծում ենք կատարում և դրա վճարման համար արտարժույթ է պետք։ Գումարած սրան՝ հանքարդյունաբերությունում աշխատողների թվաքանակը մոտավորապես կազմում է 10․000 անձ և այս ոլորտի միջին աշխատավարձը շարունակում է մշտապես բարձր մնալ։ Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունն առաջ են անցել, բայց սա կարևոր հանգամանք է»,-ասաց Պարսյանը։

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձերի թեմային Iravaban.net-ն ավելի վաղ անդրադարձել էր: Վիճակագրական կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում ու Երևանում է, իսկ Սյունիքի մարզում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հարկ է նշել, որ Սյունիքը ՀՀ-ում ամենաբարեկեցիկ մարզն է, այստեղ աղքատության ցուցանիշը 2,5 տոկոս է (Հայաստանում` 24․8 տոկոս) կազմում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի:

«Հանքարդյունաբերության ոլորտը լոկոմոտիվ է հանդիսանում նաև այլ ճյուղերի համար, օրինակ՝ տրանսպորտի, տարբեր ենթակառուցվածքների կառուցման, տեքստիլի համար։ Հանքարդյունաբերության ընկերությունները սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացնում ազդակիր համայնքների համար և այլն։ Իհարկե, բնության և առողջության համար ոլորտը ազդակիր համայնքներին վնասներ հասցնում է՝ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, սակայն շատ ակտիվ ծրագրեր էլ են իրականացվում»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը։

Մասնագետը նշում է, որ այս ոլորտը կարևոր է տնտեսության համար հարկային մուտքերի ապահովման առումով։

2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջին խոշոր հարկատուն է եղել։ Ընկերությունը ընդհանուր վճարել է 70 միլիարդ 881 միլիոն 967 հազար դրամ։

«2023 թվականին տնտեսությունն ընդհանուր մոտավորապես 9 տոկոսով աճ է ունեցել, տնտեսական ակտիվությունը 11 ամիսների կտրվածքով կազմել է 9,7 տոկոս, բայց հանքարդյունաբերությունն անկում է գրանցել 5,7 տոկոսով։ Սա պայմանավորված է պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների նվազմամբ, այն նվազել է 8,4 տոկոսով, ցինկինը՝ 19,8 տոկոսով։ Այստեղ նվազում է գրանցվել մի քանի գործոնով պայմանավորված, օրինակ՝ անցած տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ իր գործունեությունն է դադարեցրել Թեղուտի հանքավայրը։ Բացի այդ՝ Հայաստանից արտահանվում էր նաև Արցախի Կաշենի հանքավայրի պղինձը, ինչը, բնականաբար, ևս չի կատարվում։

Իսկ տուֆինը՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների տեսքով արտադրության ծավալն աճել է 43,3 տոկոս, ավազի, խճի, կավի ու ճենակավի արտադրության ծավալներն աճել են 41,8 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է շինարարությամբ»,-նշում է Սուրեն Պարսյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ

Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% է Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին «Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ) Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից
website by Sargssyan