Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԱդրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքները այսօր. Ռուբլին կտրուկ թանկացել է Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի ՍարգսյանՊատանեկան ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՓաթեթների հրապարակումը հնարավորություն կտա ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռшզմական գործողություններ ծավալվեցին. Տիգրան ԱբրահամյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

ՊՆ-ն կորցրել է չափը. կոչումներ՝ ինչի՞ դիմաց

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարներից մեկն օրեր առաջ հայտնել էր, որ Տավուշի սահմանային դիրքերից հայկական զորքերի հետքաշն իրականացվել է գրավոր հրամանի հիման վրա, իսկ այդ հրամանը տվող զինվորականին առաջիկայում գեներալի կոչում են տալու։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքել, ոչ էլ որևէ մեկնաբանություն էր արել այդ կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ, մայիսյան տոների կապակցությամբ, զինվորական կոչումներ է շնորհել 5 զինվորականների՝ այդ թվում նաև նշված զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, ով այլևս գեներալ-մայոր է։

Լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը բնականաբար այսպիսի բարեհաճությունը նշված զորամիավորման հրամանատարի նկատմամբ գնահատել են որպես հայկական զորքերը հետ քաշելու և Փաշինյանի ապօրինի հրահանգները կատարելու պարգևատրում, ինչը ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև չափազանց ճշմարիտ է։

Սովորաբար նման դեպքերում լուռ, պաշտպանության նախարարությունը երեկ զայրալից մի տեքստ է տարածել։ «Որոշ շրջանակների համակարգմամբ որոշ անձինք ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների գեներալ-մայորի կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքների և զրպարտությունների տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել»,- գրել է պաշտպանության նախարարությունը։

Մի կողմից այս ձևակերպումները դուրս են ընդհանրապես պաշտոնական էթիկետի սահմաններից, միևնույն ժամանակ հենց վկայում են նման տեղեկությունների ճշմարտացի լինելու հանգամանքը։ Ի վերջո, փաշինյանական վարչախումբը վաղուց ապացուցել է՝ պետք է լսել նրանց և հասկանալ հակառակը։

Անահիտ Սարատիկյան