Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Այս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոցԱյս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր ԿամենդատյանՀայաստանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարությունԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը»Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք
ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին
Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասիցՍամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. Փաշինյանն ուզում է զոռով ժողովրդին լարիԻսրայելը հարվածել է Դամասկոսում Սիրիայի ԶՈՒ ԳՇ համալիրին Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկումԹրամփը չի պատրաստվում Ուկրաինային հեռшհար հրթիռներ մատակարարել․ ReutersՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՆոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմՔաղաքացիությունը՝ թանկով«ՀայաՔվեն» բացեց Արաբկիրի տարածքային կառույցի գրասենյակը
Քաղաքականություն

ԱՄՆ-ում գտնվող շքեղ առանձնատունը կխլե՞ն

Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, թե հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։

Նշվում է, որ առանձնատան վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում: Համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։

Արդյունքում, հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք:

Դատարանի` հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է: Առանձնատունն այսօր էլ վաճառքի է դրված՝ մոտ 39 մլն դոլարով։ Ավելի վաղ այն վաճառվում էր 63 մլն դոլարով, բայց գինն աստիճանաբար նվազեցվել է։

Կառգրավե՞ն արդյոք այդ առաձնատան վաճառքից գոյացած միջոցները, կփոխանցե՞ն ՀՀ բյուջե, դեռ վաղ է ասել։

Հայկական կողմը ոչ միայն Խաչատրյանների ունեցվածքի մասով է տեղեկություններ փոխանցել ԱՄՆ իրավասու մարմիններին։ Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ ՀԴԲ պատվիրակության հետ քննարկել են նման հարցերը, մի ամբողջ թղթապանակ փոխանցել ամերիկյան կողմին՝ բռնագանձումներ անելու համար։ 

 

Մանե Երիցյան