Նոր մանրամասներ` ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
Ռուսական АльфаСтрахование ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ վճարել է ավիացիոն ապահովագրական փոխհատուցումը՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 օդանավի կործանման հետ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիոն-տիեզերական ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը:
Ընկերությունը նաև վճարում է ուղևորներին պատճառված վնասի համար։ Ընդ որում, փոխհատուցման գումարը չի հրապարակվել:
Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող AZAL ավիաընկերության Embraer ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Ակտաու՝ Գրոզնիում վայրէջք կատարելու երկու անհաջող փորձից հետո։
Հիշեցնենք` Ինքնաթիռում եղել է 67 մարդ (42-ը՝ Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ), նրանցից 38-ը զոհվել են։ Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից հրապարակված վթարի հետաքննության նախնական զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը վնասվել է «արտաքին առարկաներից»՝ նախքան գետնին բախվելը, ինչի հետևանքով հիդրավլիկ հեղուկի/ճնշման կորուստ է եղել։ Նախաքննությունը շարունակվում է։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն