Իշխանությունը կրկին ձեռքերը լվաց ռազմագերիներից
Մինչ հանրությունը փոթորկվում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգված լուսանկարները դիտելով, նրանց տանջելու մանրամասները տեսնելով, գործող իշխանությունները կրկին խուսափում են նրանց ազատմանն ուղղված քայլեր անելուց։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը խորհրդարանում երեկ թեժ է անցել, մի քանի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանից հարցրել են, թե ինչ է անում ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Փաշինյանն անվրդով պատասխանել է, թե տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող հայ գերիներին խոշտանգում են, օգտագործում արգելված միջոցներ: «Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն: Դա բնականաբար, անընդունելի է մեզ համար», - ասել է նա՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ է անում այդ պայմաններում գործող իշխանությունը։
Ավելին՝ Փաշինյանը հունից դուրս է եկել Ռուբեն Վարդանյանի մասին հարցից։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, ոչ միայն մեկ անձի... այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա: Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա անիրագործելի նպատակ է», - ասել է Փաշինյանը:
Մարիամ Սաֆարյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...