Նոր մանրամասներ Բուրաստան գյուղի վթարից. Մաhացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները՝ նրանց դպրոցահասակ երեխաները
Նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 5-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում մարդատար գնացքի եւ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ողբերգական վթարից:
Բուրաստան համայնքից NEWS.am-ին հայտնեցին, որ մահացածներն ամուսիններ են, ամուսինը 44 տարեկան է, կինը՝ 45 տարեկան:
Իսկ վիրավորները նրանց դպրոցահասակ երեխաներն են՝ 11-13 տարեկան, որոնք գտնվում են հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին, Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...