Արևային վահանակների արագ մաշվածության խնդիրը լուծված է
Արևելյան Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները զգալի առաջընթաց են գրանցել արևային էներգետիկայի ոլորտում՝ հաջողությամբ հաղթահարելով պերովսկիտային արևային վահանակների կարճաժամկետության խնդիրը։ Այս վահանակները, չնայած բարձր արդյունավետությանը և ցածր արժեքին, ավանդաբար արագ կորցնում էին իրենց հատկությունները լույսի, խոնավության և ջերմաստիճանի ազդեցության հետևանքով, ինչը խոչընդոտում էր դրանց լայն տարածմանը։
Գիտնականները մշակել են նորարարական պաշտպանիչ ծածկույթ՝ պատրաստված գրաֆենի գերբարակ շերտից և թափանցիկ պլաստիկից, որը ծառայում է որպես «զրահ»՝ նվազագույնի հասցնելով պերովսկիտային նյութի վնասումը։ Փորձարկումները ցույց են տվել, որ նոր ծածկույթով արևային վահանակը պահպանում է իր սկզբնական արդյունավետության 97 %-ը 3670 ժամ (153 օր) ինտենսիվ լույսի և ջերմության ազդեցությունից հետո, ինչը ռեկորդային նվաճում է։
Այս տեխնոլոգիան հեռանկարներ է բացում պերովսկիտային վահանակների առևտրային օգտագործման համար, ներառյալ էներգիա արտադրող պատուհանների և էլեկտրոնային սարքերի համար նախատեսված ճկուն վահանակների ստեղծումը։ Ներկայումս տեխնոլոգիան փորձարկվում է արդյունաբերական գործընկերների հետ համագործակցությամբ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...