4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է
4.664.972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվեց «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Շնորհիվ նոր սարքավորումների, հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։
Իսկ մարտին հավաքված մի դրամներն ուղղվելու են «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Պատերազմից հետո մեր հասարակությունը մեծ ցնցումներ ապրեց, և տեղի ունեցածի հետ համակերպվելը հատկապես դժվար էր ռազմադաշտից վերադարձածների համար։ Մեր տղաների ու նրանց հարազատների հոգեկան առողջության վերականգնման նպատակով գործող այս կենտրոնը ճիշտ ժամանակին ստեղծվեց։ Վստահ ենք, որ անելիքների մեծ մասը դեռ առջևում է ու մենք ականատեսն ենք լինելու կենտրոնի շնորհիվ կյանքին լավատեսորեն նայող մեր հերոսների նոր հաջողություններին»։
«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը նշում է՝ «Մի դրամի ուժի» հետ սա երկրորդ համագործակցությունն է․ 2023-ին ևս IDBank և Idram ընկերությունների հետ միասին կենտրոնն ապահովել է տղաների վերականգնողական մի շարք թերապիաներ․ «Բայց այստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կարևոր, այլ հենց այն խորհուրդը, որ «Մի դրամի ուժն» է կրում․ այո, հնարավոր է անել մեծ գործեր ընդամենը մեկ դրամով, եթե այդ մեկ դրամները մեկտեղվում են։ Սա միանշանակ հավատ ու հույս է ներշնչում»,- նշում է Սուրեն Արեենցը։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...