Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենա․ Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Սաիդ Սեիդ Տամանը հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Կարապետ Ուլնեցու փողոցի 147 դպրոցի մոտ վիճաբանել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուրադի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ՝ 40-ամյա Մայքլ Նաիմի և 26-ամյա Ֆարուկ Էլսաիդ Էլերակինի հետ, որի ժամանակ վերջիններս կյանքի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով իրեն մարմնական վնասվածքներ և փորձել նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն ինքը դիմադրելով չի նստել, որի ժամանակ Մայքլ Նաիմը նրա գրպանից հափշտակել է 1 մլն 150 հազար դրամ և դիմել են փախուստի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...