Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին
Քիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։
ՀՀ Պաշտպանության նախարարությունից շտապեցին հերքել նրա գրառումը՝ նշելով, որ «հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»։
Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, կրակոցների մասին չի լսել, նման որևէ լուր չի ստացել։
«Սպասեք, եթե բան եղած լինի, ՊՆ-ն հաղորդագրություն կտարածի։ Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում։ Այսինքն՝ որևէ բան եթե եղած լիներ, անհանգստություն կլիներ մարդկանց շրջանում։ Ես հիմա աշխատավայրում եմ, իմ առօրյա աշխատանքով եմ զբաղված»,- նշեց Խաչատրյանը։
Նարե Գնունի




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...