Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ալավերդին հոսանքազրկվել, ձյան մեջ կորել է, մի հատ էլ երկրաշարժ է եղել․ ի՞նչ իրավիճակ է Լոռիում

Այսօր երկրաշարժ էր գրանցվել Լոռու մարզում, Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժից բացի մարզում նաև առատ ձյուն է տեղացել, և ինչպես MediaHub-ին փոխանցեցին՝ Լոռիում վիճակն ուղղակի աննկարագրելի է։ 

Ձնածածկույթը տեղ-տեղ հասել է մինչև 30 սմ, ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ 

«Այս ամենից բացի՝ երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում, Օձունում, Այգեհատում, Արդվիում, Հագվիում։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձորի և Ալավերդիի հարակից հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան»,- ահազանգում է մարզի բնակիչներից մեկը: 

Առավոտյան Ալավերդիում մարդիկ խուճապի են մատնվել, տեղ-տեղ հոսանքազրկումը պահպանվել է, ինչի հետևանքով նաև դպրոցների ջեռուցումն անջատված է եղել:

«Մարդիկ շատերը չեն գնացել աշխատանքի, երեխաներին էլ չեն ուղարկել դպրոց, դե արձակուրդներ են սկսվում, իսկ այս իրավիճակում անգամ վտանգավոր էր ուղարկել։ Քաղաքում անոմալ իրավիճակ էր գիշերը, առավոտյան էլ խուճապ»,- նշեց ալավերդցի մեր զրուցակիցը։

Նա նշեց,  որ դպրոցներում առավոտյան հոսանք չի եղել, սակայն, աշխատանքներ տարվում են, անգամ գիշերը այդ ուժեղ ձյան ժամանակ աշխատանքներ տարվել են, որ հոսանքազրկումից հանեն քաղաքները, սակայն, ուժեղ երկրաշարժից ծառեր են ընկել, վնասվել են լարերը, և կրկին հոսանքազրկել քաղաքները։

«Անգամ հեռախոսակապ չկար, չէինք կարողանում զանգել իրար, շատերի մոտ էլ հեռախոսն անջատվել էր չլիցքավորելու պատճառով։ Աշխատանքները շարունակվում են, որ Ալավերդին հոսանքազրկումից հանեն, որովհետև կան թաղամասեր, որտեղ դեռ հոսանքազրկված են բնակելի շենքերը։ Կարծես մեր գլխին գալովի է»,- նեղսրտեց նա։

Մեր զրուցակիցը հիշեցրեց անցյալ տարվա ջրհեղեղները Լոռու մարզում  և շարունակեց նեղսրտել՝ միշտ Լոռու ու Տավուշի մարզերն են ամենից շատ տուժում։

«Ջրհեղեղ եղավ, քաղաքները ավիրվեցին, երկրաշարժը դարձել է սովորական երևույթ՝ գրեթե ամեն ամիս երկրաշարժներ են լինում...  մի ձյուն ա գալիս, հոսանքազրկվում են քաղաքները, արդեն չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում մեր մարզում, ինչո՞ւ հենց մեր մարզը»,- նշեց նա։

Մարիաննա Արամյան