«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրը
Մեր նախորդ հրապարակումներում ընթերցողներին պատմել ենք «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասին, որն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար: Այս նախաձեռնության նպատակն է արցախցի երաժիշտներին ներգրավվել դասական երաժշտության ասպարեզ, ցույց տալ, որ բազմաթիվ փորձություններից հետո նրանք այսօր միայնակ չեն իրենց հայրենիքում, և դասական ակադեմիական գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտները կարող են արժանապատիվ ճանապարհ հարթել արվեստի ոլորտում՝ իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ:
2024 թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի էր ունեցել «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում արցախցի 500 երիտասարդ երաժիշտներից 23-ը դարձել էին ծրագրի շահառուներ:
Հինգ տարվա ընթացքում նրանք կմասնակցեն մասնագիտական դասերի Հայաստանի լավագույն պրոֆեսորների մոտ, ներկա կգտնվեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, կայցելեն մեր երկրի տարբեր թանգարաններ, ռուսերեն և անգլերեն սովորելու հնարավորություն կունենան, 60 ամիս շարունակ դրամական և նյութական աջակցություն կստանան: Այս տարիների ընթացքում նախատեսվում են համերգային ելույթներ միջազգային փառատոններում, անդրադարձեր միջազգային մամուլում: Տարվելու է աշխատանք այն ուղղությամբ, որ մեր երիտասարդ երաժիշտները դառնան միջազգային մրցույթների դափնեկիրներ:
Երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ սկսել են իրենց կրթական ուղին, որը լի է լինելու փորձություններով, հնարավորություններով և ձեռքբերումներով: Կրթական այս ծրագիրը երիտասարդների առջև կբացի դռներ դեպի մեծ բեմեր ու միջազգային համագործակցություններ: Հնգամյա համապարփակ երաժշտական կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը և կընձեռի նրանց նոր հնարավորություններ: Այս ծրագիրը նպատակ ունի ոչ միայն զարգացնել արցախցի երիտասարդների երաժշտական տաղանդը, այլ երաժշտության միջոցով ապահովել Արցախի մշակութային ինքնության պահպանումն ու առաջխաղացումը:
Մշտապես նշում ենք, որ երիտասարդ տաղանդավոր երաժիշտները միջազգային հարթակներում մեր պետության և մշակույթի դեսպաններն են: «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային բեմերում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ, բազմիցս խոսել իրենց ծննդավայրի մասին: Պատմությունն ու մշակույթը նաև այս կերպ են պահպանում:
Ցանկացած ճանապարհ ունի դժվարություններ ևս, դրանք հեշտ հաղթահարելի են, երբ կողքիդ կան մարդիկ, որոնց համար ևս կարևոր է մեր մշակույթի պահպանումն ու տարածումը: Ցանկացած նախաձեռնություն կարիք ունի աջակիցների ու բարերարների: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը հնարավոր կլինի շարունակել նոր բարեգործությունների շնորհիվ: Շատ կարևոր է, որ մշակութային այս շարժմանը միանան նոր բարեգործներ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...