Մենք արդեն հարմարվել ենք կրակnցներին․ ի՞նչ է կատարվում Սյունիքում
«Ի՞նչ է կատարվում Սյունիքում». երեկ գիշեր այս հարցը ամենաշատն էր տրվում սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Օգտատերերը տեսանյութեր էին տարածում՝ նկարահանված Գորիս քաղաքի բնակելի հատվածից, որի դիմահայաց ադրբեջանական դիրքերից կրակում են։
MediaHub-ը կապ հաստատեց գորիսեցի Կարեն Մանուչարյանի հետ։ Վերջինս հավաստիացրեց, որ ինչպես գիշերը, այնպես էլ այսօր առավոտյան թե՛ քաղաքը և թե՛ դիրքերում հանգիստ է։
«Այդ տեսանյութերն, այո՛, նկարահանվել են Գորիսից։ Մենք արդեն հարմարվել ենք կրակոցներին։ Հաճախ դրանք մոտ են հնչում, հաճախ խորքում՝ իրենց մոտ։ Չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է։ Այն պահից, երբ ադրբեջանցիները սկսեցին մեղադրել հայերին իբրև թե հրադադարի ռեժիմը խախտելու համար, նույն օրվանից իրենց կողմից մեր դիրքերի ուղղությամբ կամ ընդհանրապես անկանոն կրակոցները շատացել են»,- ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանական կրակոցներն ավելի լսելի են Խնածախ, Խոզնավար գյուղերից, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծին ավելի մոտ են։ Ավելի ինտենսիվ կրակոցները լսելի են Գորիսի Վերիշեն և Կալեր բնակավայրերից։
«Ամեն դեպքում մեր մոտ հանգիստ ա, խուճապ չկա։ Միայն գիշերվա ուշ ժամերին, երբ սկսում են կրակել, երեխաներն են վախենում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ տարածվող տեսանյութերի ու խուճապային տրամադրությունների ֆոնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի անհեթեթ հայտարարություն տարածեց, թե Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Այս հայտարարությունը ավելի շատ բորբոքեց հանրության շրջանում կրքերը:
Հունան Թադևոսյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...