Ֆասթ Բանկն առաջարկում է բարելավված պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին
Ֆասթ Բանկը նվազեցրել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրով իրականացվող վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Վարկի անվանական տոկոսադրույքը կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում կազմում է 10․5%, իսկ երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման կամ կառուցապատում իրականացնելու դեպքում՝ 12․5%: Վարկի փաստացի տոկոսադրույքը, կախված վարկի նպատակից, կարող է տատանվել 5․67%-9․72%-ի միջակայքում։
Անկախ գույքի ձեռքբերման առաջարկվող տարբերակներից, վարկի տոկոսագումարից 5%-ը (անվանական) սուբսիդավորվում է պետության կողմից։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները և ՀՀ ԱԱԾ ու ՊՊԾ մարմինների ծառայողները, ովքեր կարող են օգտվել առաջնային և երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորումից։ Շահառուի կարգավիճակ ստացած անձինք վարկավորման համար կարող են դիմել Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Հավելենք նաև, որ վարկավորման գումարը կազմում է 4,000,000-25,650,000 ՀՀ դրամ։ Պետության կողմից սուբսիդավորվում է նաև կանխավճարը՝ կանխավճարի գումարից 2,500,000 ՀՀ դրամը։
Ֆասթ Բանկը «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրին մասնակցում է 2024թ․-ից և կարևորում է դրա իրագործումը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...