Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
2024 թ-ի ընթացքում Ucom-ն իրականացրել է ցանցերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ, որոնց արդյունքում Հայաստանի մարզային 28 քաղաքներում, Բագրատաշենի սահմանային անցակետում և Մայլեռ Մաունթին Ռեզորթում արդեն հասանելի է 5G ժամանակակից ցանցը։
Այդ կապակցությամբ, մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը հատուկ ակցիայի շրջանակում 5G ցանց ունեցող քաղաքների Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում նոր SIM քարտեր ձեռք բերելիս բաժանորդները կկարողանան օգտվել ավելի արագ և կայուն կապից, ինչպես նաև կստանան 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։
Առաջարկից կարող են օգտվել Next Level, Level Up, Unity սակագնային պլաններին միացող նոր բաժանորդները, որոնք միացման պահին սակագնային պլանով նախատեսված ինտերնետի ծավալի հետ միասին անվճար կստանան լրացուցիչ 100 ԳԲ փաթեթ։
«Մենք քրտնաջան աշխատել ենք՝ մարզային քաղաքներում կառուցելու այս ժամանակակից, կայուն և ապահով ցանցը։ Դրա միակ նպատակը ավելի որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան կապի ծառայություններ մատուցելն է։ Որպես բաժանորդամետ ընկերություն՝ մենք ցանկանում ենք, որ մեր սիրելի բաժանորդները լիարժեքորեն օգտվեն և վայելեն այս նոր ցանցի ընձեռած հնարավորությունները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, iOS և մի շարք Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:
Նշենք, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է նաև այս տարի։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...