«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի սուտ և շինծու հայտարարությունը
Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս , որ իրենց երեխաները չծառայեն Ղարաբաղում…
Ո՛չ, սա թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված թեզ չէ: Սա "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության Գյումրու ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի տեսակետն է, որը հնչեցրել է երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել հայ հասարակության մեջ, քանզի ուղղակի վիրավորանք է պարունակում ոչ միայն Արցախի և արցախահայության հանդեպ , այլեւ նսեմացնում է այն հազարավոր գյումրեցիների հերոսությունը և սխրանքները, որ նրանք ցուցաբերել են թե՛ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, թե՛ 44 օրյա պատերազմի ժամանակ։
Հարկ ենք համարում հիշեցնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թեկնածուին` Սարիկ Մինասյանին , որ մասնավորապես գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ։ Գոյություն չունի գեթ մեկ պատերազմ կամ ճակատամարտ , որտեղ արցախցիները և գյումրեցիները ,կողք կողքի չլինեին առաջին շարքերում: Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերը , Արցախի ազատագրական պայքարը ամենացայտուն օրինակներն են։
<<Կամուրջ>> քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը , քանզի այս կարգի "մտքի գոհարները" հանդիսանում են հայ ժողովրդին կրկին բաժանելու "ղարաբաղցի հայաստանցի" և "սև սպիտակ" հակահայկական տրամաբանության ներքո։
Այս միջադեպը , կարելի է որակել, որպես հային հայի դեմ հակադրելու անընդունելի քաղաքականության շարունակություն, որն իր հերթին հանդիսանում է լրջագույն խոչընդոտ հայկական հասարակության մեջ հանրային համերաշխության հասնելու գործընթացում։ Համոզված ենք , որ միասնականության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և դուրս գալ այս սարսափելի վիճակից, որի մեջ հայտնվել է մեր հայրենիքը:
<<Կամուրջ>> քաղաքացիական նախաձեռնություն




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...