Արևային բումը Չինաստանում մաքուր էներգետիկան հասցրել է նոր մակարդակի
Ըստ Միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության (IRENA) տվյալների, անցած տարի ամբողջ աշխարհում վերականգնվող էներգիայի ներդրումները գրանցել են ռեկորդային ցուցանիշ՝ աշխարհի նոր էլեկտրաէներգիայի 92,5 %-ն ապահովվել է արևի, քամու և այլ մաքուր աղբյուրների հաշվին: Ընդ որում, այդ ոլորտի նոր հզորությունների գրեթե 64 %-ը բաժին է ընկել Չինաստանին:
Աշխարհում արտադրվել է վերականգնվող էներգիայի 585 միլիարդ վատտ նոր հզորություն, որը 15,1 %-ով ավելի է, քան 2023 թվականին: Արևը, քամին և այլ մաքուր (ոչ միջուկային) աղբյուրներն այժմ ապահովում են գլոբալ էլեկտրաէներգիայի 46 %-ը:
Սակայն նույնիսկ այս աճը բավարար չի լինի աշխարհին՝ մաքուր էներգիայի օգտագործումը 2023-ից 2030 թվականներն ընկած ժամանակահատվածում եռապատկելու համար, ինչպես նախատեսված է 2023 թվականին կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և վառելիքային ռեսուրսներից հրաժարվելու միջազգային ծրագրերում: IRENA-ի գնահատմամբ, վերականգնվող էներգիայի աճի տեմպերը 28 %-ով ցածր կլինեն այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ մակարդակից:
2024 թվականին Չինաստանը մաքուր էներգիայի արտադրությունն ավելացրել է գրեթե 374 միլիարդ վատտով, որի 75 %-ը բաժին է ընկել արևային էներգիային: Սա 8 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի և 5 անգամ՝ Եվրոպայի ցուցանիշներին:
Ներկայումս Չինաստանում արևային էներգիայի հզորությունը կազմում է մոտ 887 միլիարդ վատտ, մինչդեռ ԱՄՆ-ում այն կազմում է 176 միլիարդ, Գերմանիայում՝ 90 միլիարդ, Ֆրանսիայում՝ 21 միլիարդ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 17 միլիարդ վատտ:
ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գլխավոր քարտուղար Սայմոն Սթիլն այս տվյալներն օգտագործել է՝ չորեքշաբթի օրը Եվրոպային և այլ զարգացած երկրներին կոչ անելով «հասնել Չինաստանի մակարդակին»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...