Գյումրու ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում։ Նախ ընդդիմադիր թեկնածուներից Վարդան Ղուկասյանն է ասուլիս տալիս և հայտարարում, որ իր՝ քաղաքապետ դառնալու դեպքում փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի զիջելու՝ կարծես փորձելով վանել մյուս ընդդիմադիրներին։
Տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունները փորձում են ազդել Վարդան Ղուկասյանի վրա տարբեր քրեական գործերով՝ այսպիսով ընտրությունների արդյունքները «սառեցնել»՝ տեղափոխելով երկրորդ փուլ։
Դեռևս չի արտահայտվել նաև Մարտուն Գրիգորյանը։ Ի դեպ, Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև թշնամանքի մասին բոլորը գիտեն, ինչը ևս կարող է խոչընդոտ լինել ընդդիմադիր երկու ուժերի համագործակցության համար։ Իսկ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը հայտարարում է, որ ՔՊ-ն միանալու է Մարտուն Գրիգորյանին, որից հետո նա քաղաքապետ է դառնալու։ Այս հայտարարությունից հետո կրկին լռություն է ընդդիմադիր թեկնածուի թիմում։
Թե ինչ է սպասվում Գյումրիում, պարզ կդառնա առաջիկա ժամերին։ Արդյո՞ք Վարդան Ղուկասյանը կգնա երկրորդ փուլի, թե Մարտուն Գրիգորյանը կդառնա քաղաքապետ ՔՊ-ի քվոտայով, որը անտրամաբանական կլինի Մարտուն Գրիգորյանի դեպքում։ Վերնագիր՝ Ինչ է սպասվում Գյումրիում՝ երկրորդ փո՞ւլ, թե՞ ՔՊ-ն «կվերցնի» իշխանությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...