Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը

Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Տաշիր քաղաքում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որի նախաձեռնողը «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունն էր։

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։

Ucom-ը ոչ միայն աջակցել է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ակտիվորեն մասնակցել է աշխատանքներին։ 

Ucom-ի ուսուցման և զարգացման ավագ մասնագետ Աստղիկ Մնացականյանը մասնակցել է ֆորումին որպես մենթոր, և նրա օգնությամբ Կարինե Օգանեսյանը Ջավախքից ելույթ է ունեցել «Իմ 5000+ը» թեմայով։ 

Իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երիտասարդ մասնակիցների հետ վարել է պանելային քննարկում՝ «Մարզերից դեպի թվային աշխարհ՝ նոր հորիզոններ կապով ու տեխնոլոգիաներով» թեմայով։ 

«Այսօր որևէ զարգացում, ուսում, բիզնես՝ ոչինչ հնարավոր չէ առանց տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, արագ և որակյալ կապի։ Հասկանալով դա՝ Ucom-ը մեծագույն ջանք է գործադրում Հայաստանի տարբեր հատվածներում արագ և կայուն կապի ծառայություններ հասցնելու համար։ Արդեն 28 քաղաքներում մենք ունենք ամենաժամանակակից 5G ցանցը։ Բայց նաև լինելով պատասխանատու ընկերություն՝ մենք դրանով չենք բավարարվում ու աջակցում ենք «ԴեմԱռԴեմ»-ի նման նախաձեռնություններին՝ որ մեր երիտասարդները մասնագիտական աճ ունենալու և փորձով փոխանակվելու հնարավորություն ունենան», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՄԵՄ համայնքում մենք ունենք երկու շերտ՝ երիտասարդներն ու մենթորները։ Ամենօրյա կյանքում մենք տեսնում ենք, որ երկու սերունդներ իրար հասկանալու, համագործակցելու արդյունքում կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել։ Նաև հասկանում ենք, որ փոքրերը մեծերին շատ բան ունեն տալու, նրանք ունեն մեծ ճկունություն, ազատ ժամանակ, կրեատիվություն, ավելի լավատես են։ Իսկ մեծերը ունեն փորձ, ռեսուրսներ։ Ու բազմաթիվ հարցեր կարող են լուծվել այս երկու շերտի ռեսուրսների համադրմամբ։ Իսկ այս ֆորմատը հնարավորություն է տալիս երկու սերունդներին իրար հետ շփվել, հարցեր տալ ու համագործակցել», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումը համախմբել էր 500 կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների, երիտասարդներին հնարավորություն տալով փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների և մտավորականների հետ։

Նշենք, որ մարզային ֆորումի ընթացքում պատանի խոսնակները ելույթ ունեցան՝ ներկայացնելով իրենց կյանքի հետաքրքիր փորձառություն ու ձեռքբերումը։ Կազմակերպվել էր նաև ցուցադրություն, համագործակցային կապերի ստեղծման հնարավորություն, պանելային քննարկում և վերջում՝ եզրափակիչ համերգ։ 

Միջոցառման ավարտին հայտարարվեցին միջոցառման ընթացքում Ucom-ի կողմից կազմակերպված մրցույթի հաղթողները, և Ucom-ի գլխավոր տնօրենը հանձնեց մասնակիցների ու հաղթողների նվերներն ու մրցանակները։ 

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ 

Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։