Դրա հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները և դատապարտում նման մարտավարությունը։ Այս մասին «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սպառնալիքներն իսկապես լսելի են, լսելի են նաև վերջնագրերը, մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է ուժային որոշումներին, ագրեսիային, հարվածներին։
«Դրա հետևանքները, հատկապես, եթե միջուկային ենթակառուցվածքը հարձակման ենթարկվի, կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Թեհրանի գործողությունների առումով, որոնց մասին իրանցի գործընկերները նույնպես խոսում են բացահայտ և հստակ: Այնպես որ, քանի դեռ ժամանակ կա և «գնացքը չի գնացել», մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ փորձելով համաձայնության հասնել ողջամիտ հիմքի վրա: Ռուսաստանն այստեղ պատրաստ է իր ծառայություններն առաջարկել Վաշինգտոնին, Թեհրանին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով», — ասել է դիվանագետը:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...