Գալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ
Մարտի 26-ին և 27-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024թ.-ի կրթաթոշակառուների ավարտական գալա-համերգը: Այս միջոցառումը կարևոր իրադարձություն էր երիտասարդ երաժիշտների համար, ովքեր ամբողջ տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրել՝ զարգացնելու իրենց երաժշտական հմտությունները և մասնագիտական աճը:
Գալա-համերգը դարձավ հիանալի առիթ՝ ներկայացնելու նրանց տաղանդն ու նվիրումը, ինչպես նաև կրթական ծրագրի կարևորությունը, որը հիմնադրամն ապահովում է իրենց համար: Այս երկու երեկոները հանդիսատեսին հնարավորություն տվեցին ականատես լինելու ապագա երաժիշտների վարպետությանը, ովքեր բեմ բարձրացան նշանավոր ստեղծագործություններով:
Առաջին համերգային երեկոն լեցուն էր վիրտուոզ կատարումներով, վառ էմոցիաներով և անսահման նվիրվածությամբ, որոնք ստիպեցին հանդիսատեսին ապրել յուրաքանչյուր նոտան։
Գալա համերգի երկրորդ օրը նույնպես լի էր հուզիչ կատարումներով, որտեղ յուրաքանչյուր ելույթ արտացոլում էր ոչ միայն տեխնիկական վարպետությունը, այլև երաժիշտների հոգևոր նվիրվածությունն ու արվեստի հանդեպ նրանց անկեղծ սերը:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների ավարտական գալա-համերգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունն ապրում է այս տաղանդավոր պատանիների սրտերում և նրանք են Հայաստանի մշակութային ապագան: Նրանց կատարումները հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ ոգևորությամբ և հիացմունքով, վկայելով, որ Հիմնադրամի ներդրումը նրանց կրթության և զարգացման գործում մեծ ազդեցություն ունի: Այս երեկոները ոչ միայն ամփոփեցին նրանց ձեռքբերումները, այլև ոգեշնչեցին նրանց շարունակել իրենց ճանապարհը՝ հանուն արվեստի և երաժշտության:






















































Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...