Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում
«Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը դեռ չի արձագանքել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Գրիգորյանին՝ իրեն աջակցելու հարցում նրանից հստակություն ակնկալելով: «Որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին», - գրել էր Ղուկասյանը:
Նախօրեին Գրիգորյանը կարճ գրառում էր արել, թե «ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ դա հաստատ է»: Բայց թե ինչ սցենարով է պատրասվում իր այս հայտարարությունն իրականություն դարձնել, չէր բացատրել: Հանրապետական պատգամավորը բավական բարդ վիճակում է, Ղուկասյանի և Գրիգորյանների կլանի միջև թշնամությունը մի քանի տասնամյակի պատմություն ունի, և Մարտուն Գրիգորյանի ցանկացած որոշում կարող է խնդիրներ հարուցել իր իսկ համար։ Գյումրիում կարող են ճիշտ չհասկանալ Վարդան Ղուկասյանին աջակցելու նրա որոշումը։ Չաջակցելու դեպքում էլ պատգամավորը համապետական մակարդակում է հայտնվելու քննադատության տակ։
Մյուս կողմից, նա ռեալ շանս ունի բարձրացնել իր քաղաքական կշիռը, չէ որ՝ իրենից է կախված, թե ով կլինի Գյումրիի հաջորդ քաղաքապետը։ Եվ ձգձգվող պաուզան հունից հանում է թե՛ օդիոզ կերպար Վարդան Ղուկասյանին, թե՛ գործող իշխանությանը։ Վերջինս էլ փորձում է կեղտոտ հնարքներով ազդել Մարտուն Գրիգորյանի որոշման վրա։
Ինչպես և սպասելի էր, «Քաղպայմանագիրը» նաև սկսել է բռնաճնշումները։ Երեկ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով: Դատախազությունից հաստատել են տեղեկությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ վարույթը հարուցվել է Քննչական կոմիտեում: Սա վկայում է՝ Փաշինյանը դեռ չի կորցրել Գյումրիում իշխանությունը զավթելու մտադրությունը և ամեն գնով փորձելու է ցույց տալ, թե թքած ունեն հանրության ընտրության վրա։
Լենա Պողոսյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...