Ալիևը նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու հիմնական պայման
«Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Սա ի՞նչ է։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության ակտին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։
Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորված է Հայաստանին, և դա համարվում է մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի սահմանադրությունից մեր օրինական պահանջն է։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու իրավական պայմանները, ընդգծել է նախագահը»,-նշել է նա։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...