Նոր զարգացումներ՝ 26-ամյա Մհերի սպանության գործով
Դատախազը, 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում 2024 թվականի հունիսի 13-ին խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:
Այս մասին հայտնում են դատախազությունից։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Բացի այդ, 7 մեղադրյալների Է.Կ.-ն նախկինում դատվածություն է ունեցել։ 5 փաթեթ իրեղեն ապացույց է ստացվել դատարան, կա նաև մեկ գաղտնի փաթեթ՝ կնքված։
Հիշեցնենք, որ դատախազը, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով «մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությունը և ապօրինի հրազեն կրելը», Ս.Հ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով «մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանություն կազմակերպելը», Է.Ա.-ի, Է.Մ.-ի, Պ.Վ.-ի, Է.Կ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով «մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությանն օժանդակելը»:
Ն.Ա.-ի, Ս.Հ.-ի, Է.Մ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Է.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը, Պ.Վ.-ի և Է.Կ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը (Պ.Վ.-ի և Է.Կ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները մերժելու մասին որոշումները հսկող դատախազի կողմից վիճարկվել են վերաքննության կարգով):
Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով «մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությունը և ապօրինի հրազեն կրելը» հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...