Կունենանք մինչև խմելու որակի ջուր․ Արծվանիկի պոչամբարում նոր մաքրման կայան կկառուցվի
ԶՊՄԿ նոր պոչամբարը ժամանակակից մաքրման կայանի շնորհիվ կապահովի ջրի առավելագույն մաքրություն։ Այս մասին լրագրողներին ասաց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի եւ ԶՊՄԿ համատեղ կազմակերպած՝ Արծվանիկի պոչամբարում լրագրողների շրջայցի ժամանակ։
Տարոն Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց 1977 թվականից շահագործվող պոչամբարի պատմությունը և այնտեղ կատարվող աշխատանքները։
«Արծվանիկի պոչամբարը շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ ամեն հաջորդ պատվարի մի մասը կիսով չափ գտնվում է նախորդ պատվարի վրա, կիսով չափ՝ չորացված պոչերի։ Պոչամբարի պատվարների բարձրացման հիմնական նյութը հանդիսանում է հենց չորացված պոչերը, որից հետո իրականացվում է ռեկուլտիվացիա»,- նշեց Նավասարդյանը, ապա հավելեց, որ պոչամբարի շահագործմանը զուգընթաց՝ իրականացնում են պրոգրեսիվ ռեկուլտիվացիա, որպեսզի փոշու արտահոսք տեղի չունենա, հետագայում կիրականացվի նաև հիմնական փակումը։
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրենը ներկայացրեց նաև պոչամբարի պատվարի վրա նախորդ տարի տեղադրված սեյսմիկ կայանը, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։
«Սեյսմիկ ընկալիչները տեղադրված են ինչպես պատվարի վրա, այնպես էլ մայրական ապարների վրա, և մշտական տեղեկատվություն ենք ստանում պատնեշի ցանկացած շարժի վերաբերյալ ու նայում ենք, թե հնարավոր սեյսմիկ շարժումների ժամանակ ինչպես է կառույցն արձագանքում։ Կան թույլատրելի և անթույլատրելի շեմեր։ Անթույլատրելի շեմի ժամամակ ավտոմատ հաղորդագրություն է գալիս, հատուկ մասնագետներ կան, որոնք պետք է անմիջապես կառավարեն այդ ռիսկերը, բայց այս պահին չունենք նմանատիպ ռիսկ ու բոլոր տատանումները ցույց են տալիս, որ ինքը նորմայի սահմանում է և չկա վտանգավոր տատանում»,- նշեց Տարոն Նավասարդյանը։
ԶՊՄԿ նոր պոչամբարի նախագծում արդեն ներառված կլինի նոր մաքրման կայանը, որի էսքիզները, ծավալաթերթն ու նախագծային փաստաթղթերի առնվազն 70 տոկոսը արդեն առկա են։
«Նոր մաքրման կայանը կիրառելու արդյունքում մենք ունենալու ենք մինչև խմելու որակի ջուր»,- եզրափակեց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...