Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին մաստակ առաջարկած անձը
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ անհայտ անձը Սյունիքում երեխաներին կասկածելի մաստակ է բաժանել, ստիպել, որ վերցնեն։
«Ահազանգ Սյունիքում. անհայտ անձը դպրոցների մոտ երեխաներին կասկածելի ծամոն է բաժանել։
Սյունիքի մարզի տարբեր դպրոցների ծնողները ահազանգում են «Սյունիք լրատվականին», որ Գորիս համայնքի մի քանի դպրոցների մուտքի մոտ անհայտ անձը երեխաներին ծամոն է հյուրասիրել և նույնիսկ ստիպել, որ վերցնեն։ Ըստ ծնողների ահազանգերի՝ որոշ երեխաների ինքնազգացողությունը վատացել է ծամոնը ծամելուց հետո»,-նշված էր տեղական լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ։
Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Iravaban.net-ը դիմեց ՆԳՆ ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է նշված տեղեկությանը, ստուգումներ են իրականացվել, հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, և այն վարող անձը․«Պարզվել է, որ այդ անձը առաքիչ է։ Որևէ արտառոց բան չի եղել, երեխաներին կոնֆետ և մաստակ է հյուրասիրել, որևէ ծնող չի դիմել երեխայի վատ զգալու և կասկածելի երևույթի առկայության հետ կապված։ Ոստիկանությունում ներկայացված հաղորդում չկա»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...