Մեծ Բրիտանիայում արևային էներգիայի արտադրությունը հասել է ռեկորդային 12,2 ԳՎտ-ի
Մեծ Բրիտանիայի արևային էլեկտրակայաններն արտադրել են ռեկորդային 12,2 ԳՎտ էներգիա։ Վերականգնվող էներգիայի արտադրության աճի ֆոնին Եվրոպայում էլեկտրաէներգիայի մեծածախ գները նվազում են։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Ազգային էներգահամակարգի օպերատորին (NESO):
Օպերատորի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի արևային էլեկտրակայանները 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 12:30-13:00-ին, արտադրել են 12,2 ԳՎտ արևային էներգիա։ Այս ցուցանիշն ապագայում կարող է ավելի բարձրանալ՝ արևային պանելների քանակի ավելացման և տաք եղանակի շնորհիվ։
Նշվում է նաև, որ Եվրոպայում վերականգնվող էներգիայի արտադրության աճը շարունակում է ազդել էլեկտրաէներգիայի մեծածախ գների վրա՝ դրանք նվազեցնելով։ Օրինակ՝ Ֆրանսիայում գներն իջել են մինչև մինուս 413 եվրո/ՄՎտժ (445 ԱՄՆ դոլար/ՄՎտժ): Մեծ Բրիտանիայում գները նվազել են մինչև մինուս 1,8 ֆունտ ստերլինգ/ՄՎտժ (2,33 ԱՄՆ դոլար/ՄՎտժ):
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի սկզբին հաղորդվել էր, որ Եվրոպայում արևային էլեկտրակայաններում էներգիայի արտադրության ավելացման և առաջարկի ծավալի գերազանցման պատճառով արդեն նկատվել է էլեկտրաէներգիայի գների նվազում։ Այսպես՝ Epex Spot բիրժայում 1 ՄՎտժ-ի գինը կազմել է մինուս 17,73 եվրո:
Անցած ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայում արևային էներգիայի արտադրությունը հասել էր 9 ԳՎտ-ի։ Այդ պահին այդ ծավալն առավելագույնն էր 2024 թվականի սեպտեմբերի 18-ից սկսած:
Նշենք, որ 2024 թվականի արդյունքներով ԵՄ երկրներում արևային էլեկտրակայանների հզորությունն աճել է 22 %-ով և հասել 304 ՏՎտժ-ի։ Միևնույն ժամանակ, Ember-ի տվյալներով, ածուխով աշխատող ՋԷԿ-երից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 16 %-ով՝ հասնելով 269 ՏՎտժ-ի։ Այս ցուցանիշները համապատասխանում են համաշխարհային հանրության՝ ավանդական էներգառեսուրսներից հրաժարվելու ձգտմանը:
Եվրոպան ձգտում է հրաժարվել վառելիքային էներգիայի սպառումից և արտադրությունից, ինչպես նաև հասնել ածխածնի չեզոքության մինչև 2050 թվականը։ Սակայն, եթե վերականգնվող էներգիայի արտադրության համար հարմար պայմաններ չլինեն, երկրները ստիպված կլինեն վերադառնալ ավանդական էներգառեսուրսների օգտագործմանը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...