Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երկարամյա աշխատակից, ճառագայթային ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը, հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։
«Շուրջ 30 տարի բժիշկը աշխատել է մեր կենտրոնում՝ իր գիտելիքներով և մեծ փորձառությամբ բուժելով հազարների: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր մասնագիտությանը հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն, նրանց կյանքի որակը բարձրացնելուն:
Բժիշկն իր գործի անմնացորդ նվիրյալն էր, իր հոր` վաստակաշատ գիտնական, բժիշկ Սամվել Քարամյանի արժանի հետնորդը:
ՈՒԱԿ-ի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին:
Ներսես Քարամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Լյուար» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք): Հուղարկավորությունը` ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին` նույն վայրից»,- ասված է հայտարարությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...