Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Կոնվերս Բանկն ամբողջականացրել է իր ծառայությունները Premium սեգմենտի հաճախորդների համար՝ վերջիններիս առաջարկելով բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում և ծառայությունների համալիր ամբողջություն.
- Ժամանակակից և առանձնացված սպասարկման սրահ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2, 3 հասցեում,
- Բարձրակարգ անհատական մենեջերի ծառայություն,
- Բանկային ծառայությունների համալիր փաթեթներ:
C360 Elite, Signature և Synergy փաթեթները նախագծվել են հաճախորդներին բանկային լավագույն փորձառությամբ ապահովելու նպատակով և ներառում են վերջիններիս ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին ու պահանջներին առավելագույնս համապատասխանող բանկային պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև այլ հավելյալ արտոնություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների համար:
Փաթեթներն ունեն ընդհանրություններ և տարբերություններ: Մասնավորապես, բաժանորդագրվելով բանկային ծառայությունների C360 Elite, Signature և Synergy փաթեթներին՝ բոլոր հաճախորդները ստանում են.
- ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ, այդ թվում՝ մինչև 4,25% եկամտաբերությամբ կուտակային հաշիվ ընթացիկ խնայողությունների և միջոցների արդյունավետ կառավարման համար,
- ՀՀ դրամով և արտարժույթով պրեմիում դասի քարտեր, այդ թվում՝ ընտանիքի անդամներին կից քարտ տրամադրելու հնարավորությամբ,
- Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն. վարկառուն կարող է օգտվել մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածից,
- Ճամփորդական մի շարք արտոնություններ
- Ճամփորդական ապահովագրություն
- Fast Track ծառայություն
- Օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորություն
- Concierge ծառայություն,
- Հայաստանի բոլոր բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն ամսական մինչև 7 մլն ՀՀ դրամ սահմանաչափով,
- Անվճար sms ծառայություն քարտային գործարքների վերաբերյալ,
- Անվճար տեղեկանքներ, քաղվածքներ և գրություններ,
- Մինչև 20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվող հաճախորդների համար,
- Վճարահաշվարկային համակարգերի կողմից Premium քարտերին հասանելի բազմաթիվ զեղչեր, հավելյալ արտոնություններ և շատ ավելին։
Արդյունքում, յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջմունքներին և կենսակերպին առավելագույնս համապատասխանող C360 Premium փաթեթը, իսկ հաշիվներին 2 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում օգտվել ծառայությունից անվճար:
C360 Premium փաթեթները հասանելի են նաև Converse Mobile հավելվածով, որտեղ հաճախորդները 24/7 հասանելիություն ունեն անհատական մենեջերին։
Այլ մանրամասներ՝ 010 511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...