ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,-նշված է հաղորդագրության մեջ։




















Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե»․ Մելիքյան
Մանիպուլյացիաների կարիք չկա․ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են կայքում
Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում
Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ
«Ժողովուրդ». Ավետիս Առաքելյանը գնում է ԱԺ, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխա...
Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից
Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Համար մեկ է տրվել
Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա․ «Հրապարակ»