Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ
Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության,
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ դրամանենգության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, կանխամտածված սնանկության, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու ու պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
անձնական ունեցվածքի գողության 3 դեպք,
ֆիզիկական բռնության 1 դեպք,
մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, 4-ը՝ կամավոր ներկայացել։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն՝
Անցած մեկ օրում գրանցված 17 ավտովթարի հետևանքով․
1 քաղաքացի զոհվել է,
19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...