Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը:
Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:
Նիստի ընթացքում ամփոփվել և վերջնականացվել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որը նախընթաց օրերին հեռավար քվեարկությամբ ձևավորվել էր հանձնաժողովի անդամների կողմից:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնում Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսին և քաղաքում նրա հուշատախտակի բացմանը՝ միջոցառումները կարևորելով հոբելյանական տարվա շրջանակում: Այս համատեքստում նա ընդգծել է Երևանի գրքի միջազգային փառատոնում ևս իսահակյանական գրքերի շնորհանդեսներ նախատեսելու անհրաժեշտությունը:
Միջոցառումների ցանկը հաստատելիս հանձնաժողովն առաջնորդվել է նախանշված հիմնական սկզբունքներով, այն է՝ դրանում անպայմանորեն ներառել Իսահակյան մտավորականին համակողմանիորեն բացահայտող գրահրատարակչական ծրագրեր, գիտաժողովի անցկացում, դպրոցականների մասնակցությամբ կրթական ծրագրեր՝ ապահովելով ներառականությունը և այլն: Առանձնակի կարևորվել են բանաստեղծի հայրենի Գյումրիում և հատկապես Գյումրիի թանգարանում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև արտերկրում՝ Փարիզում և Վենետիկում հուշատախտակների բացումը և ցուցահանդեսների անցկացումը:
Նիստի ընթացքում ներկայացվել և հաստատվել են նաև Իսահակյանի 150-ամյակի տարբերանշանն ու պաստառը, մեկնաբանվել են դրանց նշանակությունն ու առանձնահատկությունները:
Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...