Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում. Նիկոլ Փաշինյան
«Ինչքան մարդուն օգնում են, այդքան նրա՝ սև ցուցակում գտնվելն ավելի է սևանում։Սա է պրոբլեմը։ Լավ, մի օր հաց տվինք, երկու օր... տասն օր, այդ ո՞ւմ փողով ենք հացը տալիս, այդ գումարը, որ պետական բյուջեն վաստակում է, ձևավորվում է աշխատողի հաշվին, հետևաբար, պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին քաջալերենք, որ աշխատի»,-կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց,որ Հայաստանում ընտանիք կա, որ 25-30 տարի անապահովության համակարգում է։
«Սոցապնախարարին խնդրել եմ նայել, թե քանի մարդ ու ընտանիք կա, պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ, մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում ենք արյան մեջ»,-հայտարարեց փաշինյանը։
Ըստ փաշինյանի պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն գիտելիքի մասին։
«Էն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է, որ մեկը դպրոցում 7 տարի մնար առաջին դասարնում, ես 7 տարի մնացելեմ առաջին դասարանում։ Որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը և հավելեց. «Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ , մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անսում։Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք։ Մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին, վերջին 7 տարվանը՝ առավել ևս, եթե սա չխոստովանենք, ոչ մի բան չի ստացվելու»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...