Ոչ թե օդ են կրակում, այլ հաճախ հենց դիրքերի վրա․ ինչպե՞ս է Ադրբեջանը սադրում հայկական կողմին
Ադրբեջանը տևական ժամանակ է՝ ամենօրյա ռեժիմով կեղծ հաղորդագրություններ է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ այս սադրանքները միտված են հող նախապատրաստելու հերթական ռազմական էսկալազիայի, այն է՝ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների վրա հարձակման համար։
Բացի այս հաղորդագրությունները, ադրբեջանական զինուժը նաև պարբերաբար կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ կամ հենց դիրքերի վրա, որոնց մասին վերջին օրերին նաև համացանցում աղմուկ բարձրացավ, և մեր պաշտպանական գերատեսչությունը ստիպված եղավ պարզաբանում ներկայացնել դրա վերաբերյալ։ Ըստ ՊՆ-ի տարածած պարզաբանման՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, և իրենք հրադադարի ինտենսիվ, էական կամ նպատակային ու թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Կարճ ասած՝ ՊՆ-ից ասում են, որ օդ են կրակել, ոչ թե թիրախավորված մեր դիրքերին ու բնակավայրերին։
MediaHub-ի աղբյուրները, սակայն, պնդում են, որ ադրբեջանական կողմը իրականում, լավ էլ դիրքերի վրա է կրակում, ընդ որում՝ թիրախավորված հարվածներ է հասցնում հենց ժամկետային զինծառայողների պահած դիրքերի վրա։ Ու կրակում են ոչ միայն հասարակ ավտոմատով, այլ՝ գնդացիրով և այլ նմանատիպ զինատեսակներով․ միայն նռնականետ չեն օգտագործում։ Բայց մեր ՊՆ-ից ասում են, թե օդ են կրակում։ Ու քանի որ մեր զինվորներն էլ այս սադրանքներին պատասխանելու հրաման չունեն, հակառակը՝ հրաման ունեն ոչ մի դեպքում չպատասխանել, ստիպված լռում են: Ինչը, սակայն, Ադրբեջանին չի խանգարում գրեթե ամենօրյա ռեժիմով խոսել հայկական կողմի սադրանքներից, մինչդեռ սադրողն ու հրահրողը հենց իրենք են։
Ավելին, մեզ ասացին՝ ադրբեջանցիները դռոն են թռցնում մեր դիրքերի մոտ ու սկսում են կրակել անդադար, հրահրելով, որ հայկական կողմից որևէ պատասխան կարկոց լինի ու դա կարողանան ֆիքսել ու ներկայացնել որպես հայկական կողմից ոտնձգություն իրենց նկատմամբ։
Իսկ մեր Պաշտպանության նախարարությունը շարունակում է լղոզել ադրբեջանական ագրեսիայի այս դրսևորումներն ու մարդկանց համոզել, թե՝ «օդ են կրակում», մինչդեռ անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներն են իրենց տների տանիքներին նկատում ադրբեջանական կրակոցների հետքերը։
Վահե Մակարյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...