Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: 

Հայտարարության մեջ նշված է, թե 2025 թվականի ապրիլի 14-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն, ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, «մի շարք հակաադրբեջանական մեղադրանքներ է հնչեցրել կապված տարածաշրջանային լարվածության, խաղաղության գործընթացի և Ադրբեջանում ներկայումս դատվող հայերի վերաբերյալ»։

Չնայած Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիացի նախարարի հայտարարությունը, Բաքվում Ֆրանսիայի դեսպանը X սոցիալական ցանցի իր էջում վերահրապարակել է այդ մեղադրանքները։

«Ադրբեջանը վճռական կերպով մերժում և դատապարտում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոյի մեղադրանքները, որոնց հղում է անում նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ ֆրանսիական քաղաքականության մեջ կիրառվող երկակի ստանդարտները՝ խաղաղության ցանկության մասին հայտարարությունները հակամարտության սրմանը նպաստող գործողությունների ֆոնին, ցույց են տալիս մտահոգիչ հակասություն։ Նման երեսպաշտ քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքի մատակարարումը, զուգորդված նրա շարունակական հակաադրբեջանական դիրքորոշման հետ, խաթարում է խաղաղության գործընթացը և կտրուկ հակադրվում է արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոյի հրապարակային արտահայտած մտահոգությանը տարածաշրջանային լարվածության վերաբերյալ»,- ասել է Հաջիզադեն։

Չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի ավարտը կարևոր իրադարձություն է, ֆրանսիական կողմը հիանալի հասկանում է, որ այն ստորագրելու և կայուն կայունություն հաստատելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է վերացնել հիմնական խնդիրները, մասնավորապես՝ «Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները», ինչպես նաև` Մինսկի խմբի և ԵԱՀԿ այլ հարակից կառույցների պաշտոնական լուծարումը։

«Մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարություններին խոչընդոտելը ոչ միայն հանդիսանում է երկրի ինքնիշխանությանը միջամտություն, այլև խաթարում է սարսափելի վայրագությունների համար պատասխանատվության սահմանման գործընթացը: Ֆրանսիայի կողմից նման միջամտությունը ծառայում է անպատժելիության պահպանմանը՝ պաշտպանելով մեղավորներին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Նա նաև հավելել է, որ տարածաշրջանային գործերին միջամտելու փոխարեն, Ֆրանսիան պետք է հրաժարվի իր նեոգաղութատիրական քաղաքականությունից, հատկապես` իր անդրծովյան տարածքներում և Աֆրիկայում։ 

Մենք պահանջում ենք Ֆրանսիայից դադարեցնել քայլերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Հաջիզադեն: