ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
Կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանման պայմանագրի շրջանակներում ԱրարատԲանկը ՎԶԵԲ-ի հետ հանդես է գալիս բիզնես վարկի/լիզինգի նոր առաջարկներով։
Էներգաարդյունավետ գործելաոճ, վերականգնվող էներգետիկա և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում բիզնես վարկը/լիզինգը տրամադրվում է 10,000-ից մինչև 3,000,000 եվրո, կամ համարժեք ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ։ Վարկը/լիզինգը տրամադրվում է մինչև 35% միանվագ հետվճարի (cashback-ի) հնարավորությամբ:
Վարկառուները՝ կանաչ տեխնոլոգիաներ արտադրողներ, մատակարարներ կամ ծառայություն մատուցողներ են՝ մեր երկրում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր ու գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք։
«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրի շրջանակում վարկի/լիզինգի նպատակը հիմնական միջոցների ձեռքբերումն է՝ տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։ Վարկի նպատակներից մեկն է նաև հիմնական միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքի մարումը։ Հետվճար տրամադրվում է վարկի գումարի մինչև 15%-ի չափով։
Վարկառուներին տրամադրվում է հավելյալ
- 20% հետվճար, եթե վարկառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու։
- 15% հետվճար, բայց ոչ ավելի, քան 60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տրամադրվում է, եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»։
GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային ներդրումների շրջանակը լայն է՝ արևային կայաններից մինչև էլեկտրոմոբիլներ․․․
Կանաչ վարկերի եւ կանաչ տնտեսության ներդրումների նպատակն է ապահովել նվազագույնը 20% էներգախնայողություն, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ ռեսուրսախնայողություն (ներառյալ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում)։ Տնտեսվարողների կողմից ձեռք բերվող հիմնական միջոցները պետք է ներառված լինեն GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում՝ ապահովելով երկարաժամկետ ֆինանսական և բնապահպանական օգուտներ, որոնք ստեղծում են լայն հեռանկարներ բիզնեսի համար: Հիմնական միջոցների ձեռքբերումից զատ՝ վարկավորման նպատակներից են նաև շրջանառու միջոցների համալրումը և առևտրային/ոչ բնակելի շենքերի, կայանների վերազինումն ու վերակառուցումը։
Հետվճար է տրամադրվում վարկի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների, իսկ վարկի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում։
ՎԶԵԲ վարկային գիծ, ինչպես նաև GEFF ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկի/լիզինգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարել +374 10 59 23 23:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան