Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով
Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիա / Առնո Բաբաջանյան համերգասրահում նա հանդես կգա իմպրովիզացիոն ռեցետալով։
Համերգների օրերը և վայրերը՝
2025 թ․ապրիլի 18 (ուրբաթ), ժամը 20:00-ին՝
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համերգասրահում (Music Cascade ծրագրի շրջանակում)
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք (+374) 10 567262 հեռախոսահամարով
Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղմամբ՝ https://www.cmf.am/MUSIC-CASCADE---Thibaud-Mennillo--Recital
2025 թ․ապրիլի 25 (ուրբաթ), ժամը 19:30-ին՝
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա / Առնո Բաբաջանյան համերգասրահ
Հասցե՝ Երևան, Աբովյան փողոց 2
Տոմսեր պատվիրելու համար անցնել հղմամբ՝ https://www.tomsarkgh.am/hy/event/48224
Թիբո Մենիլոն՝ մարսելցի դաշնակահար Ռոժե Մենիլոյի թոռը, դաշնամուրին մոտենում է յուրահատուկ կերպով: Նա հայտնի է ոչ միայն ազատ իմպրովիզացիայով, այլև՝ ազդեցություններով՝ Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սթիվ Ռայխից և Կոմիտասից, Գյուրջիևից ու Բաբաջանյանից:
Թիբո Մինելոն ժամանակակից դաշնամուրային լեզվով հարգանքի տուրք է մատուցում այս երաժշտական ժառանգություններին՝ ներառելով ջազային, մինիմալիստական և ներաշխարհային տարրեր։
Որպես ներշնչված արտիստ՝ Մենիլոն Քիթ Ջարեթի, Ջոն Քոլթրեյնի և Օռնեթ Քոլմանի ստեղծագործական ժառանգության շարքում է: Նրա յուրաքանչյուր համերգ վերածվում է նոր ձայնի բացահայտման։ Մենիլոյի երաժշտությունն ունի բազմաձայն և բազմառիթմ կառուցվածք՝ յուրաքանչյուր ռեցիտալը դարձնելով եզակի, զգայական և ամբողջովին ներգրավող փորձառություն։
Թիբո Մենիլոյի 2 ելույթները Երևանում հազվագյուտ հնարավորություն են հայ հանդիսատեսի համար:
Վայելեք արտիստի անմիջական, ազատ և շարունակաբար որոնողական ինքնարտահայտումը՝ երաժշտական հիշողության, մաքուր իմպրովիզացիայի և մշակութային միաձուլման միջավայրում։
Թիբո Մենիլոն 2025 թ․ հոկտեմբերի 30-ին հանդես կգա Փարիզում՝ Salle Cortot համերգասրահում սպասված ռեցիտալով։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թիբո Մեննիլոն առանձնանում է իր ունակությամբ՝ իմպրովիզացնել տարբեր ոճերով շաղախված երաժշտական նյութից՝ դասականից մինչև ջազի վարպետներ՝ ինչպես Կոլթրեյնը, Մոնքը կամ Կորեան։ Նա պարբերաբար ելույթ է ունենում սոլո համերգներով Փարիզի Sunset Sunside ջազ ակումբում, ճապոնացի սաքսաֆոնահար փղշտահար TOKU-ի հետ դուետով, ինչպես նաև Հայաստանում՝ Գաֆէսճեան կենտրոնում ու Երևանի ֆիլհարմոնիայում։ Նրա արվեստն արժանացել է հեղինակավոր մշակութային լրատվամիջոցների՝ France Musique, Académie du Jazz և Jazz Hot-ի ուշադրությանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան