Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրելՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում․ տուժածներ չկանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույքՓաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԱշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավորՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԴրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկաԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտենՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինԻրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters
Հասարակություն

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր և պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։ 

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարություն՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։ 

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին, Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվելով՝ հիմնադրեցին imID-ին։ imID-ի Հիմնադիր խորհրդի կազմում են Ակբա բանկը (Acba Bank), Ամերիաբանկը (Ameriabank), Արդշինբանկը (Ardshinbank), Այդի բանկը (IDBank), Էվոկաբանկը (Evocabank), Ինեկոբանկը (Inecobank), Կոնվերս բանկը (Converse Bank), Հայէկոնոմ բանկը (Armeconombank), Յունիբանկը (Unibank), Ֆասթ Բանկը (Fast Bank), ինչպես նաև Թիմ Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia), Յուքոմը (Ucom) և Վիվան (Viva)։  

imID-ի Գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը ներկայացրեց imID-ի առաքելությունն ու հեռահար նպատակները։  

«Մենք գործարկում ենք ծառայությունների համապարփակ փաթեթ, որը թույլ կտա մասշտաբային հասանելիություն ապահովել Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլորին հնարավորություն տալով օգտվել անվտանգ թվային նույնականացումից և էլեկտրոնային ստորագրությունից»,-նշեց Կարեն Մկոյանը և հավելեց,- «Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա  երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենը ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլև ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին»։ 

«Բարի գալուստ imID, Ձեր անձը խիստ նույնականացված է». imID-ի գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարվեց համակարգում օգտատիրոջ նույնականացմամբ, որն իրականացրեց imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ, Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ imID-ի Հիմնադիր խորհուրդը միավորվել է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ գիտակցելով թվային հասարակություն ձևավորելու կարևորությունն ու արդիականությունը. 

«Գաղափարի հիմքում էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, ինչպես նաև տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրության անվտանգ թվային այլընտրանքը ստեղծելն է։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ շարժվում է թվային ինքնության դրամապանակներ (Digital Identity Wallet) ստեղծելու ուղղությամբ, և Հայաստանում նման որակի ծառայություն ու պրոդուկտ ստեղծելով՝ մենք հեռահար նպատակներ ունենք այն նաև արդյունավետորեն կիրառել մեր երկրի սահմաններից դուրս՝ այդ թվում արտահանել տեխնոլոգիաներ և պատրաստի ու փորձարկված լուծումներ՝ դառնալով ոլորտի առաջատար խաղացող։ Իսկ դրա համար ունենք բոլոր հնարավորություններն ու առավելությունները, մասնավորապես կարող թիմ և նպատակ՝ համապատասխանել ոլորտում աշխարհի առաջատար ստանդարտներից մեկին, ստանալ ԵՄ eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր և դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն»,- նշում է Տիգրան Սիմոնյանը։ 

eIDAS կարգավորումն էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների իրավական հիմքն է, որն ապահովում է թվային ինքնությունների և գործարքների փոխճանաչելիությունն ու իրավական ուժը ԵՄ բոլոր երկրներում՝ դարձնելով էլեկտրոնային ստորագրությունները, ինքնության հաստատումն առավել հուսալի և արդյունավետ։ 

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ imID-ի կիրառական առավելությունները տեսանելի կլինեն, երբ շուտով մեր քաղաքացիները սկսեն ավելի մասսայական օգտվել դրանից.

«imID-ն Հայաստանի թվայնացման գործում առանցքային դեր ունի։ Դրա կայացմամբ Հայաստանում թվային ոլորտի զարգացումը, մասնավորապես տարբեր թվային գործիքների ինտեգրումը շատ ավելի արագ է լինելու։ imID-ի դերը առանցքային է հատկապես զեղծարարությունների կանխարգելման հարցում, ինչը այսօր մեծագույն խնդիր է բոլոր կառույցների համար։ Այն բոլոր նպատակները, որոնք հիմնադիր կազմը դրել էր իր առջև այս ժամանակահատվածի համար, կարող ենք ասել, որ ամբողջությամբ իրագործվել են։ Հաջորդիվ արդեն պետք է ավելի համատարած դարձնենք օգտագործումը, քանի որ այն էականորեն խնայում է մեր ամենաթանկարժեք ռեսուրսը՝ ժամանակը»,-նշում է Հայկ Եսայանը։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին գրասենյակում, հնարավորություն ունեցան ծանոթանալու imID-ի դեմո-տարբերակին և ծառայություններին։ 

***

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։

Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով, eSeal-as-a-Service (eSealaaS) – վստահելի թվային կնիքներ։ 

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:

Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։ 

imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։

imID-ն հավակնում է դառնալ աշխարհի ամենավստահելի և նորարարական թվային վստահության ծառայությունների և պրոդուկտների մատակարարը, որը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ վստահորեն կողմնորոշվել թվային դարաշրջանում և օգտվել թվային ծառայություններից: 

Պաշտոնական վեբկայք՝ https://imid.am/: