Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

«Մի դրամի ուժի» մարտ և ապրիլ ամիսները նվիրված են մեր հերոսներին՝ հայրենիքի պաշտպանության համար կյանք ու առողջություն չխնայած տղաներին ու նրանց ընտանիքներին։

Նախորդ ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» հավաքագրած 5․237․825 ՀՀ դրամն ուղղվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։

Իսկ ահա ապրիլ ամսվա շահառուն կրկին «4090» բարեգործական հիմնադրամն է, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։

 «4090» բարեգործական հիմնադրամի հետ մեր համագործակցությունն արդեն տարիների ճանապարհ ունի և պիտի նշեմ, որ հիմնադրամը մշտապես ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ուղիղ ազդեցությունը տղաների կյանքի որակի բարելավման վրա միանգամից է նկատվում։ Հիմնադրամի հետ համատեղ արդեն իրականացրել ենք սոցիալական ու կրթական ուղղվածության մի քանի ծրագիր, և այս համագործակցությունն այդ շարքում հերթականն է, ինչը նաև մեր նախաձեռնությունների շարունակականության մասին է խոսում», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

 «Մեզ համար մեծ պատիվ է արդեն երրորդ անգամ լինել «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Սա պարզապես դրամական աջակցություն չէ, սա վստահություն է մեր աշխատանքի, մեր նպատակների և այն երիտասարդների նկատմամբ, ովքեր կրթության միջոցով փորձում են հաղթահարել պատերազմի թողած վերքերը և փոխել իրենց կյանքի որակը: Իդրամի և IDBank-ի նման գործընկերների շնորհիվ մենք կարողանում ենք իրական ազդեցություն ունենալ՝ փոխելով պատերազմի մասնակից ուսանողների կյանքեր, ովքեր ուսում ստանալու ճանապարհին վստահ քայլերով առաջ են շարժվում՝ թիկունքում ունենալով հազարավոր մարդկանց մասնակցությունն ու  աջակցությունը»,- Նշեց «4090» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ