20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Ճամփորդության ամառային ուղղությունն արդեն ընտրել եք, տոմսերը գնել եք, անգամ վիզան եք հասցրել ստանալ, կարծես թե մնում է միայն հավաքել ճամպրուկը։ Իսկ եթե պետք է նո՞րը գնել։ Ինչպես միշտ՝ IDBank-ն ու Իդրամը իրենց բազմաթիվ նախաձեռնություններով ու անակնկալներով ճամփորդության սիրահարների կողքին են։
Այս անգամ ակցիան բարձրորակ ճամպրուկների տեսականի առաջարկող Carpisa խանութների ցանցի հետ է։ 2025թ․ ապրիլի 8-ից մինչև հունիսի 8-ը Carpisa խանութներում վճարելով IDBank-ի քարտերով կամ կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 20% idcoin չզեղչված ճամպրուկների համար։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասցրել է սիրվել հաճախորդների կողմից, դրա համար այս անգամ ընտրվեց բոնուսի հենց այդ տարբերակը․ «Իսկ աշխարհը բացահայտելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն մեզ համար շատ մեծ նշանակություն ունի․ մենք միշտ մեր հաճախորդների կողքին ենք այդ ճանապարհին՝ առաջարկելով առավելություններ բիզնես-սրահներում, բոնուսներ աշխարհի տարբեր երկրներում վճարումներ կատարելիս, ինչպես նաև որակյալ ու հարմարավետ ճամպրուկ ձեռք բերելու հնարավորություն՝ շահավետ տարբերակով», - ասաց Գոհար Ղուկասյանը։
Idcoin-ները հավատարմության միավորներ են, որ կարելի է օգտագործել Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում՝ QR վճարում կատարելիս ընտրելով այն որպես վճարման միջոց (1 idcoin = 1 ՀՀ դրամ)։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան