«Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը
Բիշքեքը դարձել է կարևոր միջազգային իրադարձության հարթակ՝ ԱՊՀ երկրների ռուսաստանցի հայրենակիցների տարածաշրջանային համաժողովի շրջանակներում։ «Ապագան կերտում ենք միասին․ երիտասարդական նախաձեռնություններ ԱՊՀ-ում» միջոցառումը միավորել է երիտասարդներին Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Հարավային Օսիայից՝ ամրապնդելու համար ավանդական արժեքները և մշակութային կապերը։
Հայկական պատվիրակությունը, որը ներկայացնում էր «Եվրասիա» Հայաստանի անդամ Գագիկ Հովսեփյանը, նշանակալի ներդրում ունեցավ քննարկումներում՝ ընդգծելով ռուսաց լեզվի պահպանման և տարածման կարևորությունը՝ որպես միավորող գործոն։ Համաժողովում ներկայացվեցին նաև դրամաշնորհային ծրագրերի հեռանկարները, որոնք նպաստում են կարևոր սոցիալ-մշակութային նախագծերի իրականացմանը։
Մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին երիտասարդության դերին՝ ձևավորելու եվրասիական տարածքի ապագան։ Ռուսսոտնհամագործակցության ղեկավար Եվգենի Պրիմակովը իր տեսաողջույնի խոսքում նշեց. «Դուք բոլորդ ռուսական մշակույթի, լեզվի և արժեքների դեսպաններ եք։ Երիտասարդները ոչ միայն պահպանում են կապը պատմական հայրենիքի հետ, այլև ակտիվորեն ստեղծում են համագործակցության նոր ձևեր, որոնք համապատասխանում են ժամանակակից աշխարհի մարտահրավերներին»։
Կարևոր համագործակցության օրինակ է նաև «Եվրասիա» կազմակերպության գործունեությունը, որը Ղրղզստանում իրականացնում է խոշոր սոցիալական ծրագիր։ Բիշքեքում նախատեսվում է կառուցել «Եվրասիա» ընտանեկան մանկական զվարճանքների պուրակը, որը կդառնա մատչելի և հետաքրքիր վայր երեխաների համար։ Նախագիծը աջակցվում է բարերարների կողմից, ովքեր հայրենասիրաբար ձգտում են բարելավել Եվրասիայի ժողովուրդների կյանքը։
Նման նախաձեռնությունների աջակցությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանի երկրների միության ամրապնդման գործում։ Գագիկ Հովսեփյանը նշեց, որ հաջորդ քայլը պետք է լինի համաժողովի անցկացումը Հայաստանում, որպեսզի ավելի սերտ կապեր ստեղծվեն և շարունակվի այն ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են մշակութային և սոցիալական զարգացմանը։
«Եվրասիա»-ն շարունակելու է նախաձեռնել նախագծեր, որոնք միավորում են եվրասիական տարածքի երկրները հիմնական ավանդական արժեքների շուրջ՝ ընտանիք, մանկության պաշտպանություն, մեծերին հարգանք և պատմական ճշմարտության պահպանում։ Նվիրված մարդկանց ջանքերի շնորհիվ մենք կառուցում ենք ապագա, որը հիմնված է բարեկամության, փոխըմբռնման և բարգավաճման ձգտման վրա։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան