Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը: Այս տարի Հայաստան ժամանեց ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ բանկերի, վճարային և դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչներ, խոշոր ՏՏ ընկերությունների և ստարտափների ղեկավարներ։ Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների թիվն աճել է գրեթե 1,5 անգամ:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«FINTECH360-ը հիանալի հնարավորություն է առաջատար փորձագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը»,- իր խոսքում նշեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
«Թվային դարաշրջանը բերում է ոչ միայն հնարավորություններ, այլև պատասխանատվություն։ Մենք կանգնած ենք մի երկխոսության միջև՝ տեխնոլոգիաների ու անվտանգության, արագության ու վստահելիության, ստեղծարարության ու կարգավորման։ Եվ որքան էլ այդ երկխոսությունը բարդ լինի, այն պետք է կայանա խորությամբ, պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով։ FINTECH360 միջազգային կոնֆերանսը և նմանօրինակ ֆորմատով անցկացվող այլ հանդիպումներ վստահաբար կարող են դառնալ այդ երկխոսության կայացման հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատարներին ու մասնագետներին»,- նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ հատկապես հաճելի , որ վերջին 3 տարիներին համաժողովն անցկացվում է Երևանում: Մինչ այդ FINTECH360-ը հյուրընկալել են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Էստոնիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: Այս տարվա համաժողովն առանձնանում է ներգրավվածության ռեկորդային ցուցանիշով։ Ավելի քան 40 խոսնակ երկու օր շարունակ քննարկեցին ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝ AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում, բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ, միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում, ինչպես է աճող հիպերանձնավորումը ձևափոխում հաճախորդների փորձը, FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում, ապահովագրական շուկայի թվայնացում:
FINTECH360-ին մասնակցում էին փորձագետներ 20 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Կիպրոս, Ղրղըզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, ԱՄԷ, Ռուսաստան, Սինգապուր, Տաջիկստան, Ուզբեկստան, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա և Ճապոնիա։
Հագեցված պանելային քննարկումներից հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի պատմությունն ոևւ մշակույթը: Հյուրերը նաև ծանոթացան հայկական գորգագործության պատմությանն ու գորգերի արարման ընթացքին, մասնակցեցին հայկական տարազներով ֆոտոսեսիային:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան