Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է
Ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում էր 100 հազար դրամով Արարատի մարզի Երասխ բնակավայրում իրացնել Երևանցի և Աշտարակցի երկու տղամարդու։
Վայոց ձորի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալներն հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների և մարզը սպասարկող պարեկների հետ։
Համագործակցված և փոխլարցնող միջոցառումների արդյունքում նույն օրը Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին Աշտարակի բնակիչ, 57-ամյա տղամարդը և մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք, ըստ տվյալների՝ եղեգնաձորցուց 100․000 դրամով թմրամիջոց էին գնել։
Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում իրավապահները հայտնաբերեցին ու ձերբակալեցին Եղեգնաձորի բնակիչ 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայում՝ «Մակարով» ատրճանակ կար։
Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա՝ 9 փաթեթով։
Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենագրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան