Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի 3 օպերատորների գործուն աջակցությամբ ստեղծվել է imID ընկերությունը, որը տրամադրում է էլեկտրոնային ինքնության լուծումներ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Ֆասթ Բանկը հանդիսանում է imID թվային ինքնության մատակարար ընկերության հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր, ընկերությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, օրինակ՝ տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող պայմանագրերի, ստորագրության անվտանգ թվային այլընտրանք ստեղծելուն։

«Ֆասթ Բանկը կարևորում է գործընթացների և առաջարկվող ծառայությունների թվայնացման զարգացումը, մասնավորապես բանկային ոլորտում։ Այդ իսկ պատճառով Բանկը որոշում է կայացրել, որպես բաժնետեր,  մասնակցել imID ընկերության  նախաձեռնությունների իրականացման գործընթացում։ Ներկա դրությամբ imID-ն արդեն գործածել է ինքնության նույնականացման ավտոմատ կիրառումը, հաջորդ քայլով նախատեսում է գործածել ստորագրության նույնականացումը և տվյալների փոխանակումն ավելի անվտանգ միջավայրում։ Կարծում եմ՝ սա դրականորեն կանդրադառնա վերջնական օգտատերերի համար, կատարել գործարքներ ավելի արագ, հարմար և ապահով միջավայրում», - ասել է Ֆասթ Բանկի Հատուկ սերվիսների կառավարման ծառայության ղեկավար Զելիմ Սիմոնյանը։

Քանի որ հայաստանյան imID-ն նպատակ ունի ստանալ Եվրամիության eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր և դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն, օգտատերերն առաջիկայում ապահովված կլինեն թվային ինքնությունների և գործարքների փոխճանաչելիության հնարավորությամբ Եվրոպական Միության բոլոր երկրներում։ Պարզ ասած՝ Ֆասթ Բանկը որպես imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր նպաստում է, որ ծառայության օգտատերերն առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնեն էլեկտրոնային գրանցում, մուտք գործեն imID-ով, հաստատեն գործարքներ, ստորագրեն ցանկացած թվային փաստաթուղթ առցանց՝ խնայելով ժամանակը։

Հարկ է ընդգծել, որ թե՛ փաստաթղթերի ստորագրման, և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովված է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

«Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա  երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենն ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլև ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին», - ասել է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ ծառայությունից օգտվում է 125 000 անձ։