Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Զեղծարարները հիմնականում կեղծ գովազդներ են տարածում Ֆեյսբուք կամ Ինստագրամ սոցիալական ցանցերում, բայց երբեմն դրանք կարող են հանդիպել նաև Տելեգրամում կամ Վոթսափում։ 

Ձեզ կարող են հանդիպել շատ գայթակղիչ վերնագրերով գովազդներ, օրինակ՝ «IDBank-ը 25 տարեկան է, և այդ առիթով նվիրում ենք 50,000 դրամ» կամ «Անցեք հարցումը և ստացեք 25,000 դրամ»։ Երբեմն անգամ շահագործում են հայտնի և սիրված անձանց՝ դերասանների, երգիչների լուսանկարները՝ վստահելիությունը բարձրացնելու նպատակով։ Հիշեք, որ եթե անգամ ձեզ հայտնի որևէ անձ է պատկերված գովազդում, դեռ չի նշանակում, որ այդ ամենը իրական ու հավաստի է։ 

Ինչի՞ են հանգեցնում այս գովազդները 

Երբ մարդը հավատում ու գայթակղվում է, սեղմում հղման վրա, հայտնվում է մի կայքում, որը ամբողջությամբ նմանակում է բանկի կամ էլեկտրոնային դրամապանակի մուտքային էջը, որտեղ ձեզ առաջարկվում է մուտքագրել բոլոր անձնական տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառը։ 

Դրա արդյունքում զեղծարարները կարողանում են`

  • մուտք ունենալ ձեր բոլոր հաշիվներին, 
  • կառավարել ֆինանսները,
  • անգամ վարկ ձևակերպել ձեր անունով։ 

Ինչպե՞ս չխաբվել 

Նախ, պետք է ուշադիր լինել այն էջին, որ տարածել է այդ գովազդը․ դրանք սովորաբար անտրամաբանական, անիրական անուններով կեղծ էջեր են։ Եթե ուշադիր չեք եղել ու արդեն բացել եք կայքը, ուշադիր կարդացեք կայքի հասցեն․ յուրաքանչյուր բանկ ունի իր իրական հասցեն, իսկ զեղծարարները այդ անուններին շատ մոտ անուններով են ստեղծում կայքերը՝ օրինակ ibdank.am՝ idbank.am-ի փոխարեն։ Եթե չեք հիշում ձեր բանկի հասցեն, ընդամենը գուգլում գրեք ձեր բանկի անունը և առաջինը կհայտնվի ձեր բանկի իրական կայքը։ 

Եվ հիշե՛ք՝ սոցիալական ցանցերում հենց այնպես ոչ մի շահում կամ դրամական պարգևատրման մասին խոստում իրական չէ։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ