Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

110 տարի առաջ այս օրը, Պոլսի 250 հայ քաղաքական և մտավորական առաջնորդների ձերբակալությամբ, Օսմանյան կայսրության իշխանությունները տվեցին մեկնարկը Հայոց Ցեղասպանության, որը տարբեր դրսևորումներով շարունակվեց մինչև 1923 թ., արդեն իսկ կայսրության իրավաժառանգորդ Թուրքական հանրապետության իշխանությունների ձեռքերով:

Մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ և ոճրագործություններ են եղել, ներառյալ բազմիցս հենց մեր ժողովրդի դեմ, սակայն Հայոց Ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած կամ նույնիսկ կոտորածների շարք չէր: Այն խորը ճգնաժամի մեջ գտնվող կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված, հսկայական մասշտաբներով, հրեշավոր դաժանությամբ և նենգ միջոցներով իրականացված հիմնական ազգային փոքրամասնության իսպառ բնաջնջում էր իր պատմական հայրենիքում՝ տեղ ազատելու կայսրության փլատակների տակից թուրքական նոր, ծայրահեղ ազգայնամոլ պետության ստեղծման համար:

Այսօրվա Թուրքական հանրապետությունը կառուցված է մեր, ինչպես նաև հույների, ասորիների, սիրիացիների, վրացիների, քրդերի և այլոց պատմական հայրենիքների, նրանց հազարամյա վիթխարի ժառանգության, նրանց արյան և քրտինքի յուրացման վրա, և այսօրվա թուրք կառավարողները դա հրաշալի գիտեն: Պատահական չէ, որ նրանք շարունակում են իրենց նախորդների ցեղասպան վարքագիծը, փակ պահելով Հայաստանի սահմանը և պարբերաբար սպառնալով մեզ ռազմական ներխուժմամբ, զինելով և հրահրելով Ադրբեջանին, իրենց սեփական տարածքում ոչնչացնելով քրդերին, Սիրիայում՝ ալևիներին և քրդերին, Կիպրոսում՝ հույներին:

Այսօր, Արցախի թուրք-ադրբեջանական օկուպացիայից և բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո, ավելի քան արդիական է դառնում Հայոց նոր Ցեղասպանության կանխումը, քանզի ցեղասպան ագրեսորն արդեն չի թաքցնում իր նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Դա սակայն որևէ կերպ չի կարող տեղի ունենալ ցեղասպան ագրեսորին սիրաշահելու միջոցով՝ նախկինում սիրաշահելու բոլոր փորձերը ավարտվել են կոտորածներով և սիրաշահողների բնաջնջմամբ:

Այս ագրեսորը միայն ուժի լեզուն է հասկանում, և կանգ է առնում՝ երբ բախվում է կազմակերպված ուժի: Վկան՝ Վանի ինքնապաշտպանությունը, Սարդարապատն ու Բաշ-Ապարանը, վկան նաև՝ Արցախյան առաջին պատերազմը: Այսօր, երբ պատերազմները մղվում են ոչ միայն մարտի դաշտում, այլև, և առաջին հերթին մարդկանց սրտերում և ուղեղներում, մենք պարտավոր ենք նորից կազմակերպված ու մարտունակ ուժ դառնալ՝ ողջ աշխարհով մեկ, և միասնական ջանքով բռնել ագրեսորի ձեռքը, թույլ չտալով նրան երբևիցե նորից ցեղասպանել հայերին, կամ զրկել նրանց սեփական հայրենիքում ապրելու աստվածատուր իրավունքից:

Իսկ մինչ այդ, ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ: Աստված պահապան վերապրածներին, ուժ ու իմաստություն տա նրանց՝ հասնելու արդարության հաղթանակին: