Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են․ ՀայաՔվե
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ոգեկոչում է մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը և իր վճռականությունն է հայտնում՝ շարունակելու պայքարը Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչման, դատապարտման և մեր ազգային ու մարդկային ոտնահարված իրավունքների վերականգման համար։
«ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր որդեգրած գաղափարախոսությանը, հանդես է գալիս Հայոց Ցեղասպանության ժխտման կամ նրա պատմական նշանակությունը նսեմացնող ցանկացած փորձի դեմ։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորումը կտրականապես դեմ է ՀՀ իշխող վարչախմբի փորձերին՝ հրաժարվելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից, և համարում է դա Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական անվտանգության և ազգային շահերի դեմ ուղղված անթույլատրելի ոտնձգություն։
Միևնույն ժամանակ, «ՀայաՔվե» միավորումը աջակցում է ՀՀ Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության մերժման կամ այն կասկածի տակ դնելու փորձերի քրեականացման վերջին նախաձեռնությանը՝ լինելով առաջինը, որը դեռևս 2023 թ․ նախաձեռնել էր նմանատիպ օրենսդրական գործընթաց։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Ազգային Ժողովի ՔՊ մեծամասնությունը, արհամարհելով «ՀայաՔվեի» ներկայացրած օրենքի նախագծին աջակցած 58 հազար քաղաքացիների կամքը, հրաժարվեց այդ հարցը նույնիսկ ԱԺ նիստերի օրակարգում ներառելուց։
«ՀայաՔվե» միավորումը շարունակելու է իր հետևողական պայքարը Հայոց Ցեղասպանության պատմական կարևորությունը նսեմացնող բոլոր փորձերի դեմ, ինչն արդեն հիմա իրական վտանգներ է ստեղծել դրա հնարավոր կրկնության համար։ Միայն Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչումը, դատապարտումը և հայ ժողովրդի կրած ահռելի կորուստների հատուցումը կարող են հնարավորություն տալ կանխելու դրա հնարավոր կրկնությունները և կայուն խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան